Իրանում տեղի է ունեցել բողոքի ակցիաների մասնակցի առաջին մահապատիժը
Իրանի իշխանությունները հայտնել են երկրում բողոքի ակցիաների մասնակցի առաջին մահապատժի մասին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Մոհսեն Շիկարին դատապարտվել է անվտանգության ծառայության աշխատակցի վրա հարձակման եւ Թեհրանում փողոց փակելու համար։ Քննության վարկածով՝ տղամարդը մաչետեով հարձակվել է իրավապահի վրա եւ վիրավորել նրան:
Ավելի վաղ Իրանի դատարանը մահապատժի էր դատապարտել բողոքի ակցիաների 5 մասնակցի՝ կապված բարքերի ոստիկանության աշխատակցի մահվան հետ: Եվս 11 մարդ երկարատեւ ազատազրկման է դատապարտվել։
Amnesty International-ի տվյալներով՝ ցույցերին մասնակցելու համար ձերբակալվածներից առնվազն 28-ը կարող է մահապատժի ենթարկվել։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ Իրանը մահապատիժ է կիրառում բողոքող բնակչությանը վախեցնելու համար։ Իրավապաշտպանների տվյալներով՝ 2022 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 500 մարդ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում