ԱՄՆ-ը Ռուսաստանին կասկածում է Իրանից մարտական դրոնների գնումներն ավելացնելու մեջ
ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանին կասկածում են իրանական անօդաչու թռչող սարքերի գնումներն ավելացնելու մեջ, որպեսզի դրանք կիրառեն Ուկրաինայի հետ հակամարտությունում։ Այս մասին տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անանուն աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնում առանձնապես անհանգստանում են այն բանից, որ Մոսկվան կարող է Թեհրանից գնել «երկիր-երկիր» դասի հրթիռներ։ ՄԱԿ դիվանագետն, իր հերթին, ենթադրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է Ռուսաստանի Դաշնությանը վաճառել հարյուրավոր հրթիռներ եւ դրոններ՝ շրջանցելով Անվտանգության խորհրդի 2015թ. բանաձեւը, որը հավանություն է տվել միջուկային գործարքին Թեհրանի եւ վեց երկրների միջեւ։
ՄԱԿ-ում կարծում են, որ այդ գործարքը թույլ կտա, որպեսզի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ պաշտպանական համագործակցությունը հասնի նոր մակարդակի։ Դիվանագետը նշել է, որ հազիվ թե զենքն արդեն արտահանված լինի, բայց այն արդեն «ակնհայտորեն պատվերների գրքում է»։
Թեհրանում եւ Մոսկվայում քանիցս հերքել են ռուսական բանակին իրանական դրոնների մատակարարման մասին մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Արեւմուտքը, Իրանին մեղադրելով Ռուսաստան զենք մատակարարելու մեջ, փորձում է լեգիտիմացնել Ուկրաինա սպառազինությունների մատակարարումը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...