Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Արցախի կորուստը Արցախի ու ՀՀ յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անհաղթահարելի ցանկություն․ Վազգեն Մանուկյան

Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների, ընկերությունների (կրոնական, գաղափարական կամ մեկ այլ սկզբունքով միավորված) պայքար է, որը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝

-տիրանալ և ստեղծել հնարավորինս շատ հարստություն, ռեսուրսներ ու ազդեցություն,

-պաշտպանել ունեցածը,

-այնպես բաշխել թիմի անդամների (պետության, ժողովրդի, միավորումների և այլն) միջև, որ լինի հնարավորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունությունը, միաժամանակ չխանգարելով և նպաստելով զարգացման արդյունավետությանը։

(Հարստության հավասար բաշխումը բերում է լճացման ու հետընթացի):

Նույնիսկ եթե առաջանում են նոր գաղափարներ, որոնք շրջում են մարդկության պատմությունը, գաղափարներ՝ հանուն որի մարդիկ գնում են բարիկադների, ուշ թե շուտ այդ պայքարը նորից վերաճում է նույն բանաձևին։

Սառը պատերազմի ավարտից հետո, թվում էր, թե սկսվում է մի նոր «ոսկե դարաշրջան», որտեղ ոչ թե արդեն այդ պայքարը նշանակություն ունի, այլ համամարդկային արժեքներն ու գաղափարները։ Թվում էր, թե նվազելու են հակամարտությունները պետությունների միջև, ստեղծվելու է համաշխարհային արդար, ազատ մի նոր հանրություն՝ բարեկեցիկ ու երջանիկ մարդկանցով ու պետություններով։

Բայց վերջին տասնամյակներում մենք տեսնում ենք, որ մարդկության համաշխարհային պատմության այդ բանաձևը՝ ունենալ, պաշտպանել և բաշխել, շարունակում է աշխատել:

Ես այս տեսանկյունից եմ ուզում նայել Արցախի հարցին․ մի կողմ դնելով, որ դա մեր պատմական հողն է, մի կողմ դնելով մեր ազգային զգացմունքները, այն, որ այնտեղ հայեր են ապրում և այլն, Արցախը դիտարկենք որպես հարստություն, որպես ռեսուրս։ Այս տեսակետից դժվար է հաշվել Արցախի գինը, բայց հաշվի առնելով հանքերը (միայն վերջերս Բերձորում հայտնաբերվեց հանք, որտեղ, ըստ որոշ հաշվարկների, կա մոտ 50 միլիարդ դոլարի ոսկու պաշար), հաշվի առնելով քաղցրահամ ջրի պաշարները, որն այսօր աշխարհում համարվում է ապագա սերունդների ամենամեծ դեֆիցիտներից մեկը, հաշվի առնելով Արցախի բերրի հողերը, որով Արցախը ոչ միայն իրեն, այլև Հայաստանին էր ապահովում սննդի որոշ պաշարով, հաշվի առնելով ամբողջ աշխարհում սննդի համար պայքարը՝ կարելի է հաշվել, որ Արցախը մինչև 2020 թ․ եղած սահմաններով առնվազն 200-250 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Դա նշանակում է, որ Արցախի (որի մի մասն այժմ մերը չէ) կորուստը Արցախի ու Հայաստանի յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ։

Եթե վերոնշյալ բանաձևով (ունենալ շատ ռեսուրսներ, պաշտպանել և արդյունավետ բաշխել) խնդրին նայենք, ապա Արցախը մեծ հարստություն է։

Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը, ապա մենք այդ խնդիրը լիարժեք չենք կարողանում լուծել (չանդրադառնանք պատերազմի ու պարտության պատճառներին, այդ մասին շատ է խոսվել)։

Երրորդ հարցը՝ հարստության ստեղծում և արդյունավետ բաշխում, Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է անկախությունից ի վեր։ Այդ բաշխումն անարդար է և անհավասարաչափ, ինչը պայմանավորված է ոչ այնքան արդյունավետության գործոնով, այլ հիմնականում՝ իշխանությունների հովանավորչությամբ, մասնակցությամբ և ոմանց խոչընդոտելով, ինչը կար ի սկզբանե ու շարունակվում է մինչ օրս։

Եվ դա բերեց նրան, ինչին որ բերեց։

⏩Ո՞րն է Արևմուտքի հարստացման և հզորացման գաղտնիքը

Հարց է առաջանում՝ մի՞թե Արևմուտքի ներկա ապշեցուցիչ հարստությունն ու կյանքի բարձր որակը պայմանավորված են այն բանաձևով, որը ես նշեցի։ Որովհետև թվում է, թե Արևմուտքի հարստությունը ձևավորվում է իրենց ներքին կյանքի ճիշտ կազմակերպման միջոցով, գիտության, կրթության, տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացման միջոցով, որով նրանք անհամեմատ առաջ են ընկել աշխարհի մյուս երկրներից, չնայած արդեն որոշ երկրներ կարողանում են այդ տեխնոլոգիաներով հասնել նրանց։

Ինչի՞ց սկսվեց Արևմուտքի հարստությունն ու ազդեցությունը, որը գործում է արդեն շուրջ 500 տարի։ Մինչ այդ, հարյուրամյակների ընթացքում, արևմուտքն աղքատ և բավականին անգրագետ մի հասարակություն էր, մոռացված էին Հին Հունաստանի ստեղծած գիտական, մշակութային արժեքները, մոռացված էր ամեն ինչ։

Արևմուտքի զարգացման կարևոր նախադրյալ դարձան Խաչակրաց արշավանքները։ Այն ժամանակ հարստությունը, նաև գիտությունը հիմնականում կենտրոնացած էին արաբական, մահմեդական երկրներում, Չինաստանում։ Գիտությունը ոչ միայն ստեղծում է հարստություն, գիտությունը նաև արդյունք է այն հասարակության, որն արդեն հարստացած է և կարողանում է ռեսուրսներ ու ժամանակ ծախսել գիտության զարգացման համար։

Խաչակրաց արշավանքները բերեցին նոր գիտելիքներ, նոր գիտություն, նոր ռեսուրսներ։

Արևմուտքի զարգացման կարևոր էջ դարձավ Ամերիկայի հայտնաբերումը Կոլումբոսի կոմից, երբ տեղի քաղաքակրթությունները ոչնչացնելով՝ այդ հսկայական հարստությունը տեղափոխեցին Եվրոպա։

Երբ Մեծ Բրիտանիան գրավեց Հնդկաստանը, սկսվեց գաղութատիրությունը, որը մեծ դժբախտություններ բերեց շատ ժողովուրդների, բայց Բրիտանիայում ապահովեց մեծահարուստների մի նոր շերտի ձևավորումը։

Չինաստանը, ամբողջ Ասիան, Աֆրիկան Արևմուտքի գաղութատիրության տակ էին։ Եվ աղքատ արևմտյան հասարակությունը սկսեց հարստանալ, սկսեցին զարգանալ մշակույթը, գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները, կառուցվեց մի նոր աշխարհ, որտեղ բնական ռեսուրսները շատ էժան էին և այդ պետություններին զարգանալու հնարավորություն էին տալիս։

Արևմուտքում սկսվեց արդեն նոր փուլ, երբ այդ հսկայական հարստությունը կուտակվել էր մի խումբ մարդկանց ձեռքում, ձևավորվել էր մեծահարուստների մի նոր շերտ, սակայն պետությունների ներքին կյանքի կառուցվածքը, հարստության բաշխման անարդյունավետությունը չէր խթանում հետագա զարգացումն ու նոր արժեքների ստեղծումը։ Եվ տեղի ունեցան հեղափոխություններ։ Լուծվում էր հարստության արդար և արդյունավետ բաշխման խնդիրը։

Այդ հեղափոխությունների միջոցով Եվրոպան կարողացավ կառուցել նաև դեմոկրատական հասարակարգ, որն արդեն լավագույն ձևով կարողանում էր ապահովել պետության հետագա զարգացումը և այնպես բաշխել ռեսուրսները, որ դժգոհություն չառաջացներ ժողովրդի մեջ և համապատասխաներ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բաշխման սկզբունքներին։

Ստեղծվեց ֆինանսական, բնական ռեսուրսների մի համաշխարհային համակարգ, որը հնարավորություն է տալիս մյուս ժողովուրդների հաշվին ապահովել իրենց ժողովուրդների բարեկեցությունը։

Կարողանալով զավթել հսկայական հարստություններ՝ Արևմուտքն այդ հարստության վրա կառուցեց հասարակություն, որը կրկնապատկեց, տասնապատկեց այդ հարստությունն արդեն իր ստեղծագործական աշխատանքով։ Նրանք կարողացան պաշտպանել իրենց ունեցվածքը՝ ստեղծելով աշխարհի ամենահզոր բանակները։

Այդպիսով, նշված բանաձևը՝ տիրել, պաշտպանել և բաշխել, լավագույնս իրականացրեց Արևմուտքը, և հենց դրանով է պայմանավորված նրա զարգացումն ու հզորությունը մինչ օրս։

⏩ Ի՞նչ վաստակեցին այդ ժամանակաշրջանում հայերը

Հայ ժողովրդի պատմությունը հիմնականում ներկայացնում են որպես պետության պատմություն։ Այդ 500 տարվա ընթացքում հայերը պետություն չունեին, բայց հայ ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմությունը շատ արժեքավոր է։

Այն ժամանակ, երբ Անգլիան ուզում էր նվաճել Հնդկաստանը, անգլիացիները գնահատեցին, որ Հնդկաստանի հարստության, առևտրի, ազդեցության մի զգալի մասը գտնվում է հայերի ձեռքում, ուստի առանց հայերի օժանդակության չէին կարող նվաճել Հնդկաստանը։

Հայ վաճառականներին Հնդկաստանում և նրա շրջակա երկրներում տրվեցին Անգլիայի քաղաքացու բոլոր արտոնություններն ու իրավունքները։

Իսկ Անգլիայում պառլամենտը որոշում ընդունեց, որ անգլիական բանակում հայերն իրավունք ունեն ծառայելու նաև որպես սպա։ Մինչ այդ միայն անգլիացիները սպա լինելու իրավունք ունեին։

Հնդկաստանը նվաճելուց հետո անգլիացիները սկսեցին դուրս մղել հայերին տնտեսական ասպարեզից, և Հնդկաստանում տեղի ունեցավ հայտնի Բենգալյան ապստամբությունն անգլիացիների դեմ, որի ղեկավարը հայ էր, ապստամբությանը մասնակցում էր 11 զորամիավորում, որոնցից մեկն ամբողջությամբ կազմված էր հայերից։

Երբ հոլանդացի առևտրականներն առաջին անգամ ոտք դրեցին Չինաստան, իրենց կառավարությանն ուղղված զեկույցներում հայտնում էին, որ Չինաստանի առևտրի մի զգալի մասը հայերի ձեռքում է, հայերը մազերը հյուսում են չինացիների պես, շատ մեծ կշիռ ունեն Չինաստանում, և պետք է հայերի հետ լեզու գտնել, որպեսզի իրենք էլ կարողանան դեր ունենալ այնտեղ։

Այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք հայ վաճառականների նավատորմ, նավերից ամեն մեկն առանձին ընկերությունների, անհատների էր պատկանում, բայց իր ընդհանուր քանակով ավելի մեծ էր, քան անգլիական ողջ նավատորմը։

Ֆիլիպիններում հայ վաճառականների ելումուտը, ի տարբերություն այլ օտարազգիների, ազատ է եղել՝ խրախուսվելով տեղական իշխանությունների կողմից։ Որոշ ոլորտներում առևտրի մենաշնորհն այնտեղ հայերի ձեռքում էր։

Մենք դիզել ենք հսկայական հարստություններ, արժեքներ մասնավոր, անհատական տիրույթում, մեծ դերակատարում ենք ունեցել այժմյան քաղաքակրթության մեջ, մասնավորապես՝ մշակույթի, զինվորականության, գիտության, հեղափոխությունների, Ռեֆորմացիայի մեջ։

Այն, որ մենք ունեցել ենք այդպիսի արդյունքների հասնելու հնարավորություններ, ցույց է տալիս մեր ժողովրդի շնորհքը։

Ազգերի մասին իր հոդվածում Կանտը գրում է, որ հայերը մի յուրահատուկ շնորհք ունեն և Եվրոպայի մի ծայրից մինչև Ասիայի մյուս ծայրը կարողանում են առևտուր անել, զբաղվել տնտեսությամբ՝ վայելելով բոլոր ժողովուրդների հարգանքն ու սերը։

Այդ ամենի հետ մեկտեղ մենք չունեինք պետություն և չկարողացանք պաշտպանել մեր հսկայական հարստությունը։ Մենք ոչ միայն կորցրեցինք այդ ամենը, այլև կամաց-կամաց մեզ դիտավորյալ մոռացության էին տալիս պատմությունից։ Բոլոր պետություններն էլ շահագրգռված էին իրենց վերագրել այն ամենն, ինչ ստեղծել էին հայերը։ Պատմությունը գրում են հաղթողները։

Ճիշտ է, մենք կորցրեցինք այդ բոլոր հարստությունները, բայց այդ ժամանակաշրջանը շատ մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Պետությունը կորցնելով՝ հայերը կարողացան ստեղծել համաշխարհային ցանց և շփվելով տարբեր ազգերի հետ, աշխատելով տարբեր բնագավառներում՝ ձեռք բերեցին նոր որակներ։ Եվ ցանցային կառուցվածքի ու նոր որակների այդ ձեռքբերումները շատ մեծ նշանակություն ունեն այսօրվա ժամանակաշրջանում և մեզ լրացուցիչ առավելություններ են տալիս։

Այդ որակները գումարվեցին մեր ժողովրդի այն որակներին ու արժեքներին, որոնք կարող ենք տեսնել՝ նայելով այդ 500 տարուց ավելի հետ, այն ժամանակները, երբ հայկական պետությունը պայքարում էր Հռոմի դեմ և իր գաղափարական, կրոնական զարգացումն ապրում Երուսաղեմում։

⏩Ի՞նչ խնդիր ենք մենք այժմ դնում մեր առջև

1988 թ․ ԽՍՀՄ-ում գտվող Հայկական հանրապետության զարգացումով, Սփյուռքի հզորացումով, աշխարհում տեղի ունեցող պրոցեսներով մեզ համար ստեղծվել էր ամենաբարենպաստ վիճակը, որը չենք ունեցել հարյուրամյակների ընթացքում․

Այդ ժամանակ խնդիր դրվեց․

- Արցախը՝ մեր պատմական այն բեկորը, որը բնակեցված է մեր հայրենակիցներով, վերամիավորել Հայաստանին, ստեղծել ազգային արժեքների վրա հիմնված ժամանակակից անկախ պետություն՝ ապահովելով մեր քաղաքացիների ազատությունները, պաշտպանվածությունը, օրինական ճանապարհով բարեկեցիկ կյանք կառուցելու հնարավորությունը։

-Վերամիավորել Սփյուռքը՝ ունենալով ոչ միայն պետություն, այլ նաև համաշխարհային թիմ, կառույց և այլ ժողովուրդների ու պետությունների հետ մրցակցության, համագործակցության միջոցով դառնալ ազդեցիկ, բարգավաճող և հարգված մի ազգ, մտնել արդեն հայտնի համաշխարհային մեծ խաղի մեջ։

Որոշ բաներ ստացվեցին, որոշ հարցերում ձախողվեցինք։ Եվ այդ ձախողումների, անհաջողությունների մեղավորն ուրիշները չեն, այլ միայն և միայն մենք։

Այժմ ունեցանք ցավալի պարտություն և կրում ենք այդ պարտության հետևանքները։

Այս տարածքում փոքր խնդիր դնել և գոյատևել անհնարին է։ Մեծ խնդիրը՝ համաշխարհային ազգ դառնալը, պահանջում է մեծ լարվածություն, բայց նաև ապահովում է մեծ արդյունքներ, որոնց պտուղները պետք է հասանելի լինեն մեր ողջ ժողովրդին։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում գոյատևումն ու զարգացումը։

Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն։ Սա է խնդիրը։

Հետևաբար մենք պետք է կարողանանք կրկին մեր մեջ ուժ գտնել, ոտքի կանգնել և, օգտվելով այն հնարավորություններից, որոնք գոյություն ունեն այսօր նույնիսկ մեր պարտությունից հետո՝ կապված աշխարհում տեղի ունեցող նոր իրողությունների հետ, չիջեցնելով այն նշաձողը, որ դրել ենք մեր առջև 1988-ին, գնալ առաջ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ապահովել նաև յուրաքանչյուրիս անձնական ձգտումը՝ հասնելու հաջողության ու երջանկության։

Հազարամյակների ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեծ շնորհ ու ձիրք ունեցող ժողովուրդ ենք և պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով՝ ոչ միայն ապահովելու մեր և ապագա սերունդների արժանապատիվ ու ազատ կյանքը, այլ մենք պատասխանատու ենք նաև մարդկության առջև։ Ես համոզված եմ՝ ճիշտ է այն միտքը, որ մարդկության զարգացումը տեղի է ունենում ազգերի, պետությունների մրցակցության միջոցով, և յուրաքանչյուր ազգ ունի իր առաքելությունը։ Եվ եթե ինքն իր առաքելությունը չի կատարում, ապա դրանով վնաս է բերում ոչ միայն իրեն, այլև ողջ մարդկությանը։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր լուծել այն մեծ խնդիրները, որոնք դնում ենք մեր առջև։

Նախևառաջ դա հնարավոր է այն դեպքում, երբ մեծ խնդիր լուծելու այդ գաղափարով վարակվի մեր ժողովուրդը, լինի գիտակցում, որ դա միակ ճանապարհն է և դա է ապահովելու բոլորիս հպարտությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը։

Այդ դեպքում մենք պահանջատեր կլինենք արդեն ոչ թե այլ երկրների նկատմամբ, այլ ինքներս մեր նկատմամբ, մեր հասարակության նկատմամբ, պետական ինստիտուտների, պետության ղեկավարների նկատմամբ։

Այդ դեպքում մենք միշտ էլ որպես պետության ղեկավար կգտնենք այն մարդկանց, որոնք կարող են մեզ տանել այդ ճանապարհով, ազնիվ, հայրենիքն ու ժողովրդին սիրող, այդ գաղափարին նվիրած խելացի մարդկանց։ Այդ դեպքում կլինի նաև միասնական հասարակական պահանջ, և մենք կկարողանանք հեշտությամբ փոխել այն իշխանությանը, որը չի համապատասխանում այդ չափանիշներին և վերջապես դուրս կգանք այն վնասաբեր բանաձևից, որը ձևավորվեց մեր անկախության ստեղծման գրեթե սկզբից՝ «ով ուզում է գա, միայն թե սրանք գնան»։

Ինչ վերաբերում է այս ճանապարհի առաջին քայլերին, ապա դա առանձին քննարկման առարկա է։ Բայց նշեմ, որ այժմ մեզ պետք չէ որևէ փաստաթղթով սահմանափակել մեր հնարավորությունները՝ լինի դա պայմանագիր Ադրբեջանի, Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ։ Պետք է արագորեն կարողանալ արդիականացնել և նորից մարտունակ դարձնել մեր բանակը, առողջացնել հասարակությունը, պետական ինստիտուտները և հատկապես կրթական համակարգը։

Ինչ վերաբերում է հարցին՝ լինել Արևմուտքի՞ հետ, թե՞ Ռուսաստանի, ապա դա սին հարց է, որովհետև մենք պետք է լինենք բոլորի հետ՝ ամեն անգամ հաշվի առնելով, թե ում հետ համագործակցելով կարող ենք լուծել մեր հարցերը։ Այդ երկրները, այդ օրիենտացիաները ժամանակի հետ միշտ էլ կփոխվեն (մի ժամանակ այդ երկրներն էին Ասորեստանը, Հին Հռոմը, Բյուզանդիան և այլն)։ Մենք պետք է լինենք մեզ հետ՝ չվանելով ոչ մի պետություն և կարողանալով համագործակցել բոլորի հետ։

Հետագա քայլերն արդեն կթելադրեն հանգամանքները, եթե մենք անշեղորեն հետապնդենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները։

Հայ ժողովուրդը մարդկության զարգացման արժեքավոր դերակատարներից է։ Պետք է կրկին ստանձնել այդ դերը։