Ատեստավորման և հավելավճարների ներկայացված տարբերակը բերելու է ԶՈւ-ից արտահոսքի․ Սեյրան Օհանյան
«Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է տպավորություն ստեղծվի, որ ԶՈւ-ում ատեստացիոն համակարգ Գոյություն չունի։ Տվյալ առաջարկությամբ փաստորեն զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը կապում ենք հավելավճարների հետ, որը «Հայաստան» խմբակցությունը համարել է, որ ճիշտ չէ և համապատասխան առաջարկություններ է արել։ Ներկայացրել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու է արտահոսք զինված ուժերից, բերելու է ոչ հավասար պայմանների , նաև մարտական գործողույթուների ժամանակ հավասար պայմաններ են լինելու, հավելավճար ստացողը կարող է տեղի տալ, մյուսը՝ հերոսանալ «,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով խմբակցության առաջարկությունը՝ խնդրի հետ կապված։
«ԶՈւ-ի ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան՝ 3-րդ, 2-րդ,առաջին և վարպետների , դրանց ընդունման ընթացակարգերը խստացնել և հավելավճարները ներկայացնել այդ կարգավորման սկզբունքներում»,-ասաց Սեյրան Օհանյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում