Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել
Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանում բենզինատար է այրվել, պայթյուն է որոտացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Պայթյունը տեղի է ունեցել ավիացիոն տեխնիկայի կայանատեղիում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս վեցը վիրավորվել են, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ հինգ տուժած հոսպիտալացվել է։ Ըստ ՌԻԱ Նովոստիի զրուցակցի՝ այրման եւ բենզինատարի պայթյունի հետեւանքով ինքնաթիռ է վնասվել։
Ավելի վաղ Ռյազանի մերձակայքում գտնվող Դյագիլեւո օդանավակայանում ականատեսները հայտնել էին պայթյունի մասին։ «Дягилево ВКонтакте» խմբում տեղացի բնակիչները խոսել են Մոսկվայի ժամանակով ժամը 6:30-6:40-ի սահմաններում գյուղով անցած «պայթյունի ալիքի» մասին, ինչպես նաեւ անցնող Արտակարգ իրավիճակների նախարարության, շտապօգնության եւ ոստիկանության մեքենաների մասին: Այն, որ պայթյունը տեղի է ունեցել Դյագիլեւոյում, հայտնում է նաեւ «Комсомольская правда: Рязань»-ը եւ «МК: Рязань»-ը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...