Գորիկ Հակոբյանի փեսային նոր պաշտոն են տալու
«Հրապարակը» գրում է. Մեզ տեղեկություն է հասել, որ ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։ Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան։ Նշենք, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարը 2010-ից Արմեն Եդիգարյանն է։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից, որը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ ինքն ԱԳՆ պաշտոնյա է, իրավասու չէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, այդ հարցերով զբաղվում է լրատվականը։ Իսկ Տիգրան Բալայանը, սովորույթի ուժով, կրկնեց հին, հայտնի մեկնաբանությունը՝ դեսպանների նշանակման վերաբերյալ տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, մինչեւ չլինի նախագահի հրամանագիր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...