Աննա Asti-ն բողոքել է առողջական խնդիրներից
Երգչուհի Աննա Asti-ն PROZvezd-ի հետ զրույցում խոստովանել է, որ վերջին շրջանում քնի հետ կապված լուրջ խնդիրներ է ունենում։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում ես քնել եմ ընդամենը հինգ ժամ։ Իհարկե, սա շատ քիչ է։ Ես հասկանում եմ, որ ցանկացած ազատ ժամանակ պետք է անցկացնես անկողնում, բայց դեռ չեմ կարողանում դա ինձ թույլ տալ», - ընդգծել է երգչուհին։
Նա նշել է, որ քնի պակասի պատճառով կորցրել է ախորժակը։ Ընդ որում, կատարողն այնքան է զբաղված աշխատանքով, որ չի կարողանում ժամանակ տրամադրել հանգստանալուն։ Աննան երկրպագուներին խորհուրդ է տվել գոնե խնայել նյարդերը, եթե էներգիա չունենան։
«Երբ էներգիան սպառվում է, պարզվում է, որ վատնում ես քո վերջին նյարդերը։ Որովհետեւ դու անհանգստանում ես: Ես հասկացա, որ պետք է հնարավորինս պաշտպանեմ իմ ռեսուրսը: Եթե չես կարողանում էներգիա կուտակել, ապա պետք է գոնե պահպանես այն, ինչ մնացել է»,- ամփոփել է երգչուհին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...