ՔՊ-ի առաջարկած տարբերակով ԼՂ հայ ժողովուրդը դիտարկվում է Ադրբեջնում բնակվող փոքրամասնություն
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Նիստում քննարկվում է՝ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:
Իշխող «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցությունը ևս մասնակցում է նիստին: Սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն հայտնել էր, նախագծում կան կետեր, որոնց հետ իրենք համաձայն չեն, ուստի որոշ փոփոխություններ են առաջարկել նախագծում:
Թե, որո՞նք են այդ կետերը Անդրանիկ Թևանյանից հետաքրքրվեց Ագնեսա Խամոյանը․ հարցին ի պատասխան Թևանյանը նշեց, որ ի տարբերություն ընդդիմության ներկայացրած հայտարարության տարբերակին, ՔՊ-ն առաջարկել է ձևակերպել «ԼՂ հայության վրա հարձակում», որով, ըստ Անդրանիկ Թևանյանի, ԼՂ հայ ժողովուրդը դիտարկվում է որպես՝ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն, ինչին իհարկե դեմ է ընդդիմադիր խմբակցությունը։
«Ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված ձևակերպումները ջնջված են, իրենք դրան կողմ չեն․ Շուշիի հռչակագրի դատապարտմանն իրենք դեմ են։ Հանված էր Հայաստանի հանձնառությունը՝ ինքնորշման իրավունքի իրացման և անվտանգության ապահովման մասով, իսկ ես հիշեցնեմ, որ դա ՀՀ Անկախության հռչակագրից է բխում»,-ասաց Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում