Էլեկտրաէներգիայի սակագները վերանայվում են, 10 օրից ամեն ինչ պարզ կլինի. Գարեգին Բաղրամյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն սպասվո՞ւմ է, ասաց, որ 10 օրից պարզ կլինի։
«Եթե նկատի ունեք սպառողներին վաճառվող էլեկտրաէներգայի սակագինը, ապա այս պահին վերանայման գործընթաց է սկսված։ Վերջնական սպառողների սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ՝ այս պահին չեմ կարող ասել, մոտ 1 շաբաթ, 10 օրից պարզ կլինի, երբ վերջնականացնենք էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռները»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։
Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ նաև «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հունվարի 1-ից ջրի սակագինը բարձրացնելու վերաբերյալ որոշմանը․
«Սակագները սահմանվել են 1 տարի ժամկետով, ինչպես նախատեսված է վարձակալության պայմանագրով։ Ենթադրում եմ, որ սուբսիդավորվելու է ոչ միայն բնակչության, այլև բոլոր սպառողներինը։ Քանի որ սակագները 1 տարի ժամկետով են սահմանված, բնականաբար, սուբսիդավորումն էլ կլինի 1 տարով։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,5 դրամով՝ 200 դրամից դառնալով 208,415 դրամ։
Մարմնամասները՝ տեսանյութում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում