Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը․ Զախարովա
Դեկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի հինգին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կընդունի Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է նա։
Նրա խոսքով՝ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ երկու երկրների նախագահների կողմից այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի համատեքստում։
Նախատեսվում է նաեւ հանգամանորեն քննարկել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք արդիական հարցեր, եւ հատուկ ուշադրություն կդարձվի բարձր մակարդակով եռակողմ համաձայնագրի իրականացման վերաբերյալ քննարկմանը։ Դրանք ընդունվել են՝ ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համընդհանուր կարգավորումը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում