Ինչու մինչ օրս Վահագն Խաչատուրյանը չի նշանակում դատավոր Մնացական Մարտիրոսյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակելու հարցը առկախել է: Ըստ էության, նախագահականում սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ վերջին օրերին ՀՀ նախագահը մի շարք դատավորներ է նշանակել, ավելին՝ նաեւ նախագահականում դատավորների երդման արարողություններ են կայանում, սակայն Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը դեռ չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականությունը, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: Միայն մեկ մարդ է որոշելու՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե ոչ, եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Հիշեցնենք, որ դատական համակարգը կոռումպացվածներից եւ մաֆիոզներից ազատելու առաքելությամբ Բարձրագույն դատական խորհուրդ գործուղված Կարեն Անդրեասյանի ղեկավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...