Հետապնդել են հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի նախագահին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ ՀՀ ոստիկանություն է ահազանգել Հայաստանում հայտնի մի քաղաքական կուսակցության նախագահ և հայտնել, որ Երևանում իրեն հետապնդել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ահազանգով ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին այդ քաղաքական գործիչը հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանում ինքն իր Jeep մակնիշի ավտոմեքենայով ընթնալիս է եղել, երբ սև գույնի իրեն անհայտ մակնիշի ավտոմեքենան խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո ինքը կարճ ազդանաշան (սիգնալ) է տվել։ Դրանից հետո ճանապարհի 3 տարբեր հատվածներում այդ ավտոմեքենան շարունակել է հետապնդել իրեն և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքական գործիչը նրան հայտնել է, որ ինքն օրինական զենք ունի և թող նա իրեն խելոք պահի, որպեսզի բանը զենքի գործադրմանը չհասնի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, այնուհետև համագործակցելով ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, տաք հետքերով հայտնաբերել են քաղաքական կուսակցության նախագահի մատնանշած Mercedes-ը և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...