Ռուսաստանում Wildberries-ի աշխատակիցները, այդ թվում՝ հայեր, գրեթե 1 մլն ռուբլու ապրանք են գողացել պահեստից
Wildberries-ի աշխատակիցները մերձմոսկովյան Սլուչայնի գյուղում ընկերության պահեստից գրեթե 1 մլն ռուբլու ապրանք են գողացել, հայտնում է SHOT Telegram ալիքը։
Ընկերության իրավաբանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նախօրեին՝ ժամը 09։00-ի սահմաններում, պահեստ է հասել «Գազել» մակնիշի բեռնատարը, որի մեջ լցրել են էլեկտրական սարքեր, թեյնիկներ, տեսահսկման տեսախցիկներ և մոտ 400 էլեկտրական սափրիչ։ Դրանից հետո չարագործները հեռացել են անհայտ ուղղությամբ:
Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է Նոգինսկում, երբ ապրանքն արդեն բեռնաթափվում էր ավտոտնակներից մեկում։ Տեղում բերման է ենթարկվել ինը մարդ՝ Wildberries-ի աշխատակիցներ. դատելով աղբյուրի հրապարակած տվյալներից՝ նրանցից երեքը հայ է։ Նրանց հետ այժմ աշխատում են քննիչները։ Հարուցվել է քրեական գործ «Գողություն» հոդվածով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...