Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Իբրև թե «պայքարում» էին խաղամոլության դեմ. նոր ռեկորդներ՝ 9 ամսում՝ 4,2 տրիլիոնի խաղադրույք, 300 միլիարդով ավելի, քան 2021թ. ընթացքում

Տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և արգելեց հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող շահումով խաղերի գովազդը։ Տոտալիզատորների գովազդը թույլատրվեց միայն սահմանափակ տարածքներում։ Ականջահաճո ձևակերպումներ էին տալիս, իբրև թե հասարակությանը այդպիսով հեռու են պահում խաղամոլությունից:

«Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում (աշխարհում նման աճեր չեն գրանցվում) աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում»,- իր նախաձեռնությունն այսպես էր հիմնավորել կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նախաձեռնության արդյունքում ակնկալվում էր «հասարակության խոցելի խմբերին զերծ պահել մոլեխաղերով հրապուրվելու վտանգից՝ հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը»։

Այն ժամանակ իշխանության ներկայացուցիչները բոցաշունչ ելույթներ էին ունենում, թե շահումով խաղերի գովազդն արգելելով՝ պայքարում են խաղամոլության դեմ, որը մեր երկրում հասել է ռեկորդային չափերի և դարձել է չարիք հասարակության լայն խավերի համար։

«3,2 տրիլիոն դրամ. այս թիվն այնքան շոկային է, որ երեկվանից շատերն արդարացի մտահոգությամբ քննարկում են այն, իսկ որոշ մարդիկ անգամ կասկած են հայտնում, որ այն ճիշտ է։ Այո՛, վրիպակ չկա։ Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք կազմվել են հենց ոլորտում գործող ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, 2021թ. առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,2 տրիլիոն դրամ։ Ավելի կոնկրետ՝ 3 տրիլիոն 171,7 մլրդ դրամ։ Եվ սա՝ դեկտեմբերը չհաշված»,- խաղային բիզնեսի գովազդն արգելելու կառավարության նախաձեռնությունը հիմնավորելու համար՝ հայտարարում էր ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն էլ թվեր էր հնչեցնում վերջին տարիներին խաղադրույքների ռեկորդային աճերի վերաբերյալ՝ «2018թ. համեմատությամբ 2020թ. վերջում մոտ 6 անգամ խաղադրույքների աճ է գրանցվել, իսկ միջին խաղադրույք կատարելու քանակներն ավելացել են մոտ 3 անգամ»։

 Շահումով խաղերի տարածումը կանխելու և դրա նկատմամբ հասարակության հետաքրքրությունները սահմանափակելու իբրև թե «բարի ցանկությամբ» էլ արգելեցին դրանց գովազդը։ Բայց դրանից հետո էլ խաղամոլություննու խաղային բիզնեսը մեր երկրում շարունակում է ծաղկել։

Գովազդի արգելումը, որով ուզում էին իբրև թե պայքարել խաղամոլության դեմ և ականջահաճո բառերով հիմնավորում էին դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը, փաստորեն, արդյունք չտվեց։

Թեև այն ժամանակ էլ շատերի համար պարզ էր, որ այդպես էլ լինելու է։

Այն ավելի շուտ և ավելի շատ քաղաքական քայլ էր՝ ուղղված իշխանություններին «անհնազանդ» լրատվամիջոցների դեմ, նրանց՝ եկամտի հիմնական աղբյուրներից մեկից՝ գովազդային մուտքերից զրկելու համար։ Լրատվամիջոցների զգուշացումներին, որ դա չի նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին, և, որ այդ խաղային բիզնեսով զբաղվող ընկերությունները, միևնույն է, շարունակելու են իրենց գովազդները տեղադրել վրացական, ռուսական, ուկրաինական, թուրք-ադրբեջանական կայքէջերում, և ՀՀ պետական բյուջեն դրանից տուժելու է, իսկ մյուս կողմից՝ անդառնալի հետևանքներ է ունենալու առհասարակ գովազդի շուկայի վրա և ահռելի վնասներ է հասցնելու այս ոլորտում աշխատող կազմակերպություններին, այդպես էլ լսող չեղավ։

Օրենքն ընդունեցին, ու այսօր տեսնում ենք դրա արդյունքը։ Խաղերի նկատմամբ հասարակության հետաքրքրությունները ոչ միայն չեն սահմանափակվել, այլև շարունակել են ավելի մեծ տեմպերով աճել։

Այս տարվա 9 ամսում կատարված խաղադրույքները հասել են ռեկորդային 4,2 տրիլիոն դրամի կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 10 մլրդ դոլարի։

Ավելի լավ պատկերացնելու համար, թե սա ինչ ահռելի գումար է Հայաստանի համար, ասենք, որ այն համարժեք է մեր ՀՆԱ-ի գրեթե կեսին։

Եվ սա դեռ տարվա 9 ամիսների տվյալն է։ Ինն ամսում Հայաստանում 10 միլիարդ դոլարից ավելի խաղադրույք է կատարվել։

Մինչև տարեվերջ այդ թիվը կարող է հասնել 5,5-6 տրիլիոնի կամ 13-14 մլրդ դոլարի։

Այս տարվա 9 ամսում ավելի շատ խաղադրույք է կատարվել, քան անցած ամբողջ տարվա ընթացքում. 2021թ. կատարվել էր՝ 3,9 տրիլիոնի, այս տարվա 9 ամսում՝ 4,2 տրիլիոնի խաղադրույք, 300 միլիարդով ավելի շատ, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։

Ոչ մի կասկած չկա, որ այս տարվա վերջին էլ խաղադրույքների ռեկորդային աճեր ենք ունենալու։ Եվ սա այն պարագայում, երբ գովազդն արգելելով՝ իշխանություններն իբր թե պայքարում էին խաղամոլության դեմ։ «Պայքարում» էին խաղամոլության դեմ, իսկ այն նոր ռեկորդներ է գրանցում։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ խաղային բիզնեսն ու խաղամոլությունը Հայաստանում սկսել է ծաղկել հատկապես 2018 թվականի «հեղափոխություն» կոչված իշխանափոխությունից հետո։

 2017թ. կատարվել էր 138,5 մլրդ դրամի խաղադրույք։ 2018թ. այն ավելի քան կրկնապատկվեց և կազմեց 333 միլիարդ։ Մեկ տարի հետո եռապատկվեց՝ 333 միլիարդից հասնելով 1,1 տրիլիոնի։

Անգամ 2020թ. համավարակն ու պատերազմը չեն կանգնեցրել խաղադրույքների աճը։ Այդ տարի կատարվել է՝ 1 տրիլիոն 980 միլիարդի, 2021թ.՝ 3,9 տրիլիոնի խաղադրույք։

2018-ի հեղափոխությունից հետո՝ 4 տարում կատարված խաղադրույքներն ավելացել են 28 անգամ՝ 138,5 միլիարդից հասնելով 3,9 տրիլիոնի, չհաշված այս տարվա ցուցանիշները։ Ավելին, խաղային բիզնեսում ներգրավված ամենահայտնի ընկերություններից մեկը հասարակության շրջանում հայտնի է՝ որպես «հեղափոխության քսակ»: Այդ ընկերությունն է հովանավորում նրանցից որոշների ճամփորդություններն ու արտասահմանյան վայելքները:

Այս տարի էլ դրանք ռեկորդային տեմպերով աճում են, չնայած խաղային գովազդն արգելելով՝ իշխանություններն ասում էին, թե դրանով սահմանափակում են մոլեխաղերով տարվելու քաղաքացիների հնարավորությունները։

Գովազդն արգելելով՝ խաղամոլությունը չսահմանափակեցին, բայց իրենց բուն նպատակին հասան՝ լրատվամիջոցներին զրկեցին եկամտի շատ կարևոր աղբյուրից։ Այն, ինչին իրականում ձգտում էին հասնել։

Երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում խոսելու խաղամոլության չարիքի դեմ պայքարելու մասին, այնքան էլ անկեղծ չեն իրենց հայտարարություններում. խաղային բիզնեսը դարձել է միջոց՝ մեծ եկամուտներ գեներացնելու համար, ինչից էլ որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

 Հիմա էլ խաղամոլության դեմ «պայքարում են»՝ հարկային բեռն ավելացնելով։ Զարմանալի կլինի, եթե դրանից հետո խաղամոլությունը կրճատվեր։

Խաղամոլությունը դարձրել են միջոց՝ բյուջե փող լցնելու համար։ Կարևոր չէ, որ դրա հետևում հազարավոր խորտակված ճակատագրեր են։

168.am