Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. Ինչ է նախատեսել իշխանությունը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա ԱԺ-ի՝ այս տարվա վերջին քառօրյան։ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, դրանով, սակայն, նստաշրջանի աշխատանքները չեն ավարտվի, քանի որ իշխանությունները նախատեսում են, բացի հերթական քառօրյան, ևս երկու, որոշ տեղեկություններով՝ անգամ երեք արտահերթ նիստ գումարել։
Մեր տեղեկություններով, արտահերթերի նման առատությունը պայմանավորված է նրանով, որ մինչև հունվարյան արձակուրդները կառավարության կողմից խորհրդարան ուղարկված և «անհետաձգելի» համարվող մի շարք նախագծեր արդեն սկսել են քննարկվել հանձնաժողովներում, և այս կերպ իշխանությունները նպատակ ունեն դրանք քննարկել ու դակել «ոտքի վրա», արագացված տեմպերով։
Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ սեպտեմբերից մեկնարկած նստաշրջանի գրեթե բոլոր քառօրյաների օրակարգերը, մեղմ ասած, բավականին թեթև էին. դրանցում սովորաբար ընդգրկված էին մոտավորապես 15-20 նախագիծ, որոնք «քննարկվում» էին ռեկորդային ինտենսիվությամբ, հաճախ առանց քննարկումների: Ավելին, որոշ քառօրյաներ տևում էին ընդամենը մեկուկես օր։ Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, տարեվերջի արտահերթերում լինելու են մի շարք վարկային նոր համաձայնագրեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...