ՔՊ-ի գրասենյակում ընտրությանը հետևած գործարարը հերթական միլիարդանոց գործարքն է կնքել Կառավարության հետ
2021 թվականի արտահերթ ընտրություններին ՔՊ գրասենյակում ընտրությունների արդյունքներին հետևած և վերջերս Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական նշանակված Արման Հակոբջանյանի ընտանիքին պատկանող «Կապավոր» ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել Փաշինյանի Կառավարության հետ. այս անգամ պայմանագրի արժեքը կազմում է 1.2 միլիարդ դրամ։ Այս մասին գրում է 168.am-ը կայքը:
Կայքի տեղեկություններով, 1 միլիարդ 230 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր Հակոբջանյանի ընտանեկան բիզնեսը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ կնքել է նոյեմբերի 18-ին. այս գումարով ընկերությունն ասֆալտապատելու է Հայաստանի Սյունիքի մարզի Քաշուն գյուղից Բարձրավան տանող ճանապարհը։
Նշենք, որ Հակոբջանյանին պատկանող այս ընկերությունը Հայաստանում և Արցախում մեկ անձից գնումների առաջատարն է. այս ընկերությանն են վստահվում միլիարդավոր դրամներ՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ ասֆալտ փռելու կամ բնակարանաշինության ծրագրեր իրականացնելու համար։
Բացի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, այս ընկերության հետ պայմանագրեր է կնքել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 449 մլն դրամի՝ վերանորոգելով Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածը։
Նշենք, որ «Կապավոր» ՍՊԸ-ի սեփականատերերը Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներն են՝ Արման Հակոբջանյանը (93,75%), Արայիկ Հակոբջանյանն (3,75%) ու Լիլիթ Հակոբջանյանը (2,5%)։ Վերջինը Արցախի Հանրապետության նախագահի առողջապահության հարցերով խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Արման Հակոբջանյանը ՔՊ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է։ Նրա անունը կապվում է նաև Սևանա լճի ափին՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան հարևանությամբ կառուցված շքեղ առանձնատան հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...