Չինաստանը ՆԱՏՕ-ին հորդորել է չանցնել չափն ու սահմանը
ՆԱՏՕ-ն պետք է համապատասխանի իր աշխարհագրական շրջանակներին, չպետք է փորձի սահմանել իր կարգերը եւ գերազանցել լիազորությունները։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնումն ավելի է խորանում։ ՆԱՏՕ-ն ոչ միայն ներառել է կիբեռտարածությունն ու տիեզերքը, որով ի սկզբանե պետք է զբաղվեին ՄԱԿ-ն ու մասնագիտացված միջազգային գործակալությունները, այլեւ ընդլայնել է իր միջամտությունը քաղաքացիական ոլորտների լայն շրջանակում»,-ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ «ՆԱՏՕ-ն՝ լինելով տարածաշրջանային կազմակերպություն, պետք է խստորեն պահպանի իր աշխարհագրական շրջանակները, չպետք է փորձի սահմանել սեփական կանոնները կամ կարգերը եւ ձգտի գերազանցել իր լիազորությունները»։
«Վերջին տարիներին Չինաստանը դրական եւ իրավահավասար համագործակցություն է հաստատել համապատասխան ոլորտներում տարբեր տարածաշրջանների երկրների եւ ձեռնարկությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ, ինչը զգալի օգուտ է բերել բոլոր կողմերի ժողովուրդներին»,-նշել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...