Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նոր գործողությունը կարող է ընդգրկել Քոբանին, Մանբիջը եւ Թել Ռիֆաթը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը նոր անդրսահմանային գործողության մեկնարկի դեպքում պատրաստ կլինի Սիրիայի երեք քաղաքներից «մաքրել ահաբեկիչներին»։
Խոսքը Քոբանի, Մանբիջ եւ Թել Ռիֆաթ քաղաքների մասին է։
«Անդրսահմանային գործողությունների միջոցով մենք արդեն ձեւավորել ենք անվտանգ միջանցքի մի մասը։ Մնացածով մենք աստիճանաբար կզբաղվենք», — պարզաբանել է Էրդողանը։
Հնարավոր ծրագրերի մասին Էրդողանը հայտնել է խորհրդարանում ելույթի ժամանակ։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր «Մագիլ-Թուր» գործողության մեկնարկի մասին։ Անկարան Սիրիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը մասնակից է համարում Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը։
Էրդողանը պարզաբանել է նաեւ, որ Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում Թուրքիայի զինված ուժերի գործողությունները «միայն սկիզբ են»։ Թուրքիայի պետության ղեկավարի խոսքով՝ Անկարան վճռական է սահմանների անվտանգության ապահովման հարցում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում