Պուտինի դեմ ակցիաներն ավելի շատ հակառուսակա՞ն են, թե՞ հակահայկական
Վաղը Երևանում տեղի են ունենալու ՀԱՊԿ մի քանի նիստեր։ Այդ առիթով Հայաստան են գալիս անդամ երկրների ղեկավարներն ու նախարարներ։ Այդ բոլոր պատվիրակություններից՝ Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Տաջիկստան, Ռուսաստան, բնականաբար, ամենասպասվածը ՌԴ նախագահի այցն է։ Հայաստանում, պարզվում է, բազմաթիվ են քաղաքացիական ու քաղաքական խմբերի թիվը, որ ցանկություն ունեն ակցիա անելու ՌԴ նախագահի այցի կապակցությամբ՝ թե բողոքի ցույցեր, թե՛ աջակցության ցույցեր։ Կարծում եմ, նորմալ է, բայց առաջ չընկնեմ, դրա մասին չէ ասելիքս։
Ովքե՞ր են ուզում բողոքի ակցիաներ անել։ Այսօր կոմունիստների հերթն էր։ Ակցիա անելու մեծ ցանկություն ունեն հայտնի սորոսականներն ու արևմտամետները, Ուկրաինայի դարդով տապակվողները, Լարսում մնացած բեռնատարների վարորդները, արտահանողները, գերիների հարազատները, ռուսական խաղաղապահների աջակիցները, ՀԱՊԿ-ին մասնակցությանը դեմերը, սահմանամերձ բնակավայրերի՝ թուրքի կրակի տակ ապրող քաղաքացիները և այլն։
Մի մասը տրամաբանված է, մի մասը՝ ավելի շուտ անտրամաբանական, մի մասը արդարացի դժգոհություն ունի, մի մասի հասցեատերը այլ մարդ է, մի մասը ի աջակցության է, մի մասը՝ բողոքի, խառն է։ Կան մարդիկ, որ կուզենային ակցիա անել, որովհետև հակառուս են, գաղափարով, բայց չեն անի, որովհետև բարձր պաշտոնյա են՝ նախարար, ԱԽ քարտուղար, ԱԺ նախագահ, փոխնախագահ, հատուկ դեսպան և այլն։ Ակցիա են անելու բեռնատարների վարորդները․ մարդիկ ուզում են ընդամենը, որ կարողանան բեռներն անցկացնել Վրաստանից Ռուսաստան, իրացնեն, ապրեն։ Գերիների հարազատներն ասում են՝ Ռուսաստան, օգնիր բերենք մեր տղերքին, երկու տարուց ավելի է՝ գերի են, Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ադրբեջանից ուզեք։ Իրենց ակցիայի իմաստը հասկանում եմ։ Կան նաև այս ընթացքում Ռուսաստանի նկատմամբ ձևավորված արդարացի պահանջներ ու դժգոհություններ, որոնք ևս հասկանում եմ՝ սկսած նրանից, որ Հայաստանում կալանավորվում են ՌԴ քաղաքացի հայեր, որոնք մասնակցում են բողոքի ցույցերի, ու Ռուսաստանն անտարբեր է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում