Հունգարիայի վարչապետը սկանդալի մեջ է հայտնվել «պատմական» շարֆի պատճառով
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սկանդալի մեջ է հայտնվել՝ ներկայանալով «Մեծ Հունգարիայի» պատկերով շարֆով, որը «ընդգրկել է» Ուկրաինայի մի մասն ու Ռումինիան։ Պաշտոնական Բուխարեստն արդեն արձագանքել է և «անընդունելի» է անվանել կառավարության ղեկավարի այս պահվածքը։
Օրբանը երկրպագուների շարֆ է կրել՝ հանդիպելու ֆուտբոլիստ Բալաշ Ջուջակի հետ, որը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, ըստ tert.am-ի՝ գրում է obozrevatel.com-ը:
Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հանդիպումից կադրերով։ Օրբանի շարֆը գրավել է գերմանացի լիբերալ քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դանիել Ֆրեյնդի ուշադրությունը։
«Հունգարիայի վարչապետը շարֆ է կրում Մեծ Հունգարիայի քարտեզով. որքան «հուսադրող է» Հունգարիայի հարևանների համար»,- գրել է նա։
Ռումինիայի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է վարչապետի արածին։ ԱԳՆ-ն Բուխարեստում Հունգարիայի դեսպանին Օրբանի քայլի կապակցությամբ «խիստ դժգոհություն» է փոխանցել: Նրանք նշել են, որ «նման ժեստն ակնհայտորեն հակասում է բաց մթնոլորտին և երկկողմ երկխոսության վերսկսմանը վերջին խորհրդակցությունների կապակցությամբ, որոնք Ռումինիայի արտգործնախարարը Բուդապեշտում անցկացրել է ինչպես իր հունգարացի գործընկերոջ, այնպես էլ Հունգարիայի վարչապետի հետ»։
Նշենք, որ «Մեծ Հունգարիա» տերմինը վերաբերում է այն հողերին, որոնք Հունգարիայի Թագավորության մաս էին կազմում։ Երկիրը կորցրել է այդ տարածքները 1920 թվականի հունիսի 4-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների և պարտված Հունգարիայի միջև կնքված Տրիանոնի պայմանագրով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...