Նախարարության աշխատակիցը բազմաբնակարան շենք ունի
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամիսներ առաջ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերանշանակված Արտաշես Կիրակոսյանը միայն վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նրան է պատկանում բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը:
Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 21–ի դրությամբ ունեցել է 5 միլիոն 500 հազար դրամ, 6 հազար ամերիկյան դոլար ու 20 հազար ռուսական ռուբլի դրամական միջոցներ: Եկամուտները ստացվել են միայն աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 781 հազար դրամ:
Կիրակոսյանը մինչ կառավարությունում աշխատանքի անցնելը աշխատել է իրավապահ մարմիններում. 2008–09 թթ. եղել է Ոստիկանության պետի տեղակալի օգնականը։ Մինչ Գյուղնախարարություն աշխատանքի անցնելն էլ նույն պաշտոնը զբաղեցրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...