«Պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պարզվում է՝ «պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք կա ՀՀ Կառավարությունում: Պետական միջոցներից աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան ծառայում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ զբաղված է ներիշխանական ինտրիգներ ու խարդավանքներ հյուսելով:
Եվ որպեսզի արդարացնի իր գործունեությունը, նկատվի Նիկոլ Փաշինյանի կողմից, երբեմն ընդդիմադիր գործիչների վրա, ինտերնետային հարձակումներ է կազմակերպում: Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյքային գրոհներ է կազմակերպում Նիկոլ Փաշինյանին քննադատողների նկատմամբ, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է:
Կառավարական կաբինետում կատարվող անցուդարձին քաջատեղյակ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Չախոյանը ցանկանում է իր վերադասի՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութունյանի տեղը զբաղեցնել: Գործադիրից մեզ վստահեցնում են, որ դրա համար Չախոյանը ոչնչի առջեւ կանգ չի առնում՝ իր վերադասի աթոռին հայտնվելու համար:
Հարությունյանի թերությունները, բացթողումները եւ սկանդալային պատմությունները, որ հայտնվում են մամուլի էջերում, երբեմն ուղղորդվում են հենց Չախոյանի կողմից: Նա ամեն գնով ցանկանում է շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը, բայց դա նրան դեռ չի հաջողվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...