Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Գերիները ներեցին, հիմա հերթը վարորդներինն է ու արտահանողներինը

Առավոտից իրիկուն ճոռոմաբանություններ ենք լսում՝ երկնիշ, թե եռանիշ տնտեսական աճ, մեզ նախանձում է անգամ Սինգապուրի տնտեսական հրաշքի հեղինակը՝ Լի Կուան Յուն։ Բայց զուգահեռ տեսնում ենք տնտեսության լիակատար քայքայում։ Գյուղատնտեսությունը քայքայելուց հետո անցել են արտահանմանը։ Հայկական բեռով բարձված 2 հազարից ավելի բեռնատար իրենց ապրանքներով, այս պահին փտում է Վրաստանի մայրուղիներում՝ Լարսի ճանապարհին և հենց Լարսում։ Հազարավոր արտադրողներ, արտահանողներ ողբում են իրենց կորցրած փողերի վրա։ Կիլոմետրերի հերթեր են Վրաստանում։ Ասում են՝ վրացիները հանգիստ անցնում են, ադրբեջանցիներն անցնում են, թուրքերն անցնում են, բեռալառուսները, ղազախներն անցնում են․ միայն հայկական բեռը կանգնած է։ Պատճառը իբր թե Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունն է, որից հետո բեռների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացրել են․ ամեն օր սահմանափակ թվով բեռներ են հատում սահմանը, ու հայկականը կանգնած է։ Ու սա շատերը վերագրում են հայ-ռուսական հարաբերությունների վատացմանը․ ասում են՝ Հայաստանի իշխանությունը մերժված է Ռուսաստանի կողմից, ու էնքան են բոլոր ոլորտներին կպնելու, մինչև Փաշինյանը դա հասկանա։

22 օր ավտոմեքենաները բեռնված դուրս են եկել ու խցանումների մեջ են, տնտեսվարողները կրում են անտանելի վնասներ, ավելանում են ծախսեր, ապրանքը թանկանում է, դառնում է ոչ մրցունակ, ապրանքային տեսքից ընկնում է։ Էլ չեմ ասում, որ տուգանքներ են տուգանքների հետևից։ Բեռները փչանում են, պայմանագրերը չեն կատարվում։ Շատերն այս ամենի մեջ տեսնում են իշխանական կուլիսներում թափառող խոշոր ներկրողների ականջները։ Այս իշխանությունը տնտեսավարողին վնաս է տալիս գործունեության բոլոր փուլերում՝ վարկ վերցնելուց մինչև արտադրանքի իրացում։

Բոլորը տեղյակ են խնդրից։ Մի քանի օր առաջ Ազգային ժողովում հարցուպատասխան էր, էլի նախկիններ, էլի Ղարաբաղի տապալված բանակցություններ, բայց որևէ խոսք չեղավ այն բեռնատարների մասին, որ արդեն 20 օրից ավելի՝ կանգնած են Վրաստանում․ թվում է, թե վարչապետ էլ ունենք, էկոնոմիկայի նախարար էլ ունենք, ԱԳ նախարար էլ ունենք, Վրաստանում ու Հայաստանում դեսպաններ էլ ունենք, առևտրային կցորդը՝ չհաշված։ Վրաստան էր այցելել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շատ մեծ պատվիրակությամբ․ էնտեղի խորհրդարանի նախագահի հետ սելֆի արեց, վարչապետի հետ սելֆի արեց, թարսի նման՝ մեծախոսեցին, թե՝ այսքան լավ հարաբերություններ կյանքում չենք ունեցել․ մի հատ հարց չբարձրացրեց, թե՝ իմ երկրի վարորդները կոտորվում են էստեղ․ չեմ ասում հարցներ՝ պատերազմի ժամանակ ինչի՞ էիր օդդ փակել մեզ համար, որ ոչ զենք, ոչ հումանիտար բեռ չէինք կարողանում բերել, ասում եմ հարցնեիր, թե մեր բեռնատարների հարցը ո՞նց է լուծվելու, ե՞րբ է լուծվելու, օր ասեք, ժամա ասեք, շտապ ա։ Թե բա՝ էսքան լավ հարաբերություն․․․սրանց թվում է, էտ լավ հարաբերությունն էն ա, որ գնում ես, տանում ձրի խինկալի են պատիվ տալիս, վրայից էլ վրացական ջրալի գինի են խմացնում, ուրախ ուրախ հետ են գալիս։

2018 թվականից հայտարարել են, որ ակտիվ բանակցում են Լարսին այլընտրանքի շուրջ։ Ի՞նչ եք արել, էդ ի՞նչ եք ակտիվ բանակցել, որ գնալով վատացել է, անգամ պատերազմի ժամանակ են օդերներս փակում։ Քերոբյանը շաբաթը մեկ լաստանավ էր խոստանում․ ո՞ւր է․ մեկ ասաց՝ հունիսից պետք է շաբաթական երկու անգամ գործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն։ Ժամկետն անցավ, ասաց՝ օրերի հարց է։ Մի ամիս անց ասաց՝ հեսա չվացուցակը կհրապարակեմ։ Անցել է 5 ամիս։ Մնում է Նիկոլի նման հայտարարեք փողը տվել եմ, լաստանավը չեն տալիս։ Ասում են՝ մինչև չգա հետինը, առաջինը չի հիշվի․ դուք նախկինում քա՞նի դեպք եք հիշում, որ ամսով բեռնատարները մնային ճամփեքին։ 2012 թվականին փլուզման պատճառով Լարսը փակվել էր, մի շաբաթ անց տրանսպորտի ու կապի նախարարը գնաց Լարս․ ես էլ լուսաբանում էի․ նախարարին հարցնում եմ՝ մի շաբաթ է բեռները կանգնած են, դուք ի՞նչ իրավունք ունեք հիմա գալու, ո՞ւր եք մի շաբաթ։ Գնաց հանդիպեց հենց Լարսում Վրաստանի իր գործընկերոջը, տեմպերն արագացրին, ուղիղ երկու օրից ամեն ինչ կարգավորվեց։ Էդ «մերժված» նախկինների վախտ։ Հիմա 20 օր է՝ մեր բեռնատարների վարորդները կոտորվում են, ինչի՞ են էկոնոմիկայի նախարարը, կապի նախարարը, փոխվարչապետը Երևանում նստած։ Վարչապետը Թունիս է գնացել, այ մարդ, ի՞նչ Թունիս, դրա վախտն ա՞, դիմացը նոր տարի ա, մարդիկ պայմանագրեր ունեն, պարտավորություններ, վարկ են վերցրել, ապրանք առել, որ տանեն հասցնեն, նրանք էնտեղ ծախեն, դու էս նեղ մաջալին ի՞նչ Թունիս։ Բայց միանգամից ասեմ, որովհետև հարց լուծող չեն, գնան ի՞նչ են անելու։ Դրանցից ո՞ր մեկն է բանակցելու վրացիների հեռ, ռուսների հետ, դա էլ հո ախրաննիկներով շրջապատված, սրան-նրան հաթաթա տալ չի՞, որ հավեսով անեն․ դա գործ ա, դժվար ա, ոչ մեկ քեզանից էնտեղ չի վախենում, ոչ էլ քո ստերին ա հավատում։

Մարդիկ վարկ են վերցրել, ջերմոցներ են դրել, բերքը լցնում են Վրաստանի աղբանոցներում, ու էստեղ տնտեսական աճի թվեր եք ցույց տալիս։ Գործարարների միություն կա, արտահանողների միություն կա, արտադրողների միոթյուն կա, ամեն ինչ կա, խոսացող չկա, խնդիրը բարձրաձայնող չկա, հանգիստ կամ ավելի ճիշտ՝ անհանգիստ նստած են տեղները։ Ասում են, խնդիրը մեծամասամբ Ռուսաստանից է գալիս․ ո՞ւր է իմ երկրի դեսպանը, առևտրային կցորդը, վարչապետը․․․ Այ հա, ընտանյոք հանդերձ Թունիսում է։

Օդում կախված լուրերն ասում են՝ ամենաբարձր մակարդակով Հայաստանից Վրաստան են գնում խնդրելու թողնեն իրենց մաքսանենգ սիգարետը Վրաստանով անցնի։ Այ էդ հարցը երևի կարողանում են լուծել, անձամբ իրենց է վերաբերում։

Խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանի տնտեսությունը հենց հիմա Լարսում մեռնում է, այլև այն է, որ այս իշխանությունը քար անտարբեր է։ Վարորդներն ասում են՝ զրկված ենք տարրական կենցաղային պայմաններից, ջուր չկա, զուգարան չկա։ Վրաստան այցելած Ալեն Սիմոյանի պատվիրակությունը շքեղ հյուրանոցում է իջևանել, էդ բեռնատարի հազարավոր վարորդներ մոռացել են լողանալն ինչ է, միայն նրա համար, որ ունեն ալենսիմոնյանանման ղեկավարություն։ Մի ցիստեռն ջուրն ինչ է Հայաստանի կառավարությունը չի կազմակերպում տանեն էդ մարդկանց։ Արդարացի հարց են բարձրացնում, ասում են էդ որ ասում եք տնտեսական աննախադեպ աճ, էդ ի՞նչ աճ է, էդ ո՞նց է լինում, որ մեր ընտանիքների վրա էդ աճը ընդհանրապես չի երևում, մենակ տուժում ենք։ Էդ դուք ուզում եք ընտանիք պահել, վարորդները չեն ուզո՞ւմ։ Հլը հո իրենք էլ ձեր չափ պահանջմունքներ չունեն․ դուք ուզում եք շատ փող, պադավատ, քարտուղարուհի, գերշքեղ հանգիստ, մասնավոր ինքնաթիռներով չվերթներ, էս մարդիկ քչով բավարարվող են, բայց դա էլ եք խլում։

Մի կողմից էլ, որ հաշվում ես, թե Քերոբյանի կողմից ու իր օրոք քանի բիզնես է սննկացել, ամեն ինչ տրամաբանության մեջ է, թող մի քանի հազար հոգի էլ բեռնատարի վարորդ սննկանա։ Մարդկանց կյանքից զրկեցին, առողջությունից զրկեցին, տնից ու հողից զրկեցին, մենք ասում ենք խաղողը փչանում է, վարորդները վատ վիճակի մեջ են։ Ամեն բան, իրականում, օրինաչափ է։ Սա Նիկոլ Փաշինյան վարչապետի խոստացած տնտեսական հեղափոխությունն է։ Էն որ բարեկամ Վրաստանի հետ չեն կարողանում պայմանավորվել, ասում են՝ ջհանդամ, թշնամի Ալիևի հետ ենք պայմանավորվելու, երկաթգիծ բացենք, արտահանենք Ռուսաստան։

Վարորդները, իհարկե, տարբերակ ունեցել են, որպես քաղաքացի կարող էին չթողնել բանը հասնի իրենց․ ամիսներ առաջ, կարող էին իրենց ֆուռերով փակել Երևանի փողոցները, որ էսօր չփակեին Վրաստանի փողոցները։ Եթե արտադրողները, գործարարները ևս ակտիվ լինեին, որպես քաղաքացի, հարկատու, երկրի տեր, ոչ թե իրենց կաբինետներում նստած բողոքեին, թե ինչ օրը գցին էս երկիրը, այլ ակտիվ պահանջատեր լինեին, էսօր իրենց բերքը չէին թափի զիբիլանոցում ու իրենց վրա մնային պարտքերը։ Ֆուռերի վրա որին նայում ես գրված է «Սպայկա»․ էդ «Սպայկա»-ի ղեկավարն էր Նիկոլի միտինգներին մարդ ապահովում, բա արդար չի՞։ Սաղ ազգը ասում ա էս ի՞նչ աղետ բերեց մեր գլխին, սա քարոզարշավին վիզ է դնում, որ Նիկոլ մնա, դե «վայելեք», ինչ ասեմ։ Չեմ ասում պայքարեիք Ռոբերտ Քոչարյանին վարչապետ բերելու համար, պայքարեիք, որ էսօր էս օրը չընկնեիք, ձեզ համար, միայն ձեզ համար։ Ինչոր մեկը կասկածում ա՞, որ Քոչարյանը հիմա վարչապետ լիներ, էս վիճակին կլինեյիք․ հիմա սաղին օդերով էր հանել։ Բայց չէ, ինչի՞, ձեր տանը կնստեիք, ուրիշները ձեր փոխարեն փողոց կհելնեին, մի հատ էլ սիգնալ կտայիք, լավագույն դեպքում, ի աջակցություն ու արագ կքշեիք, կանցնեյիք․ դուք հո քաղաքականությամբ չեք զբաղվում, ձեզ մեկ ա՝ ով ա, ով ուզում է լինի։ «Մի քաղաքականացրեք»-ը եկել չոքել է ձեր դուռը հիմա ու դուք այ էդ իշխանության քաղաքականության զոհերն եք, գերին եք։

Կարճ ասած՝ Գերիները մեզ կներեն ևս մեկ-երկու ամիս Ադրբեջանի բանտերում մնալու համար խոսքին եկել են փոխարինելու այլ նախադասություններ՝ վարորդները մեզ կներեն մի երկու ամիս Լարսում տառապելու համար․ ու էդպես արդեն 4 տարի ներում են վարորդները, թոշակառուները, նպաստառուները, գործարարները։ Ներում ենք, իրենք շարունակում են վարի տալ։ Կրկնեմ, կատարվողի ամբողջ պատճառը իշխանության անկարողությունն է, բանակցել չեն կարողանում ոչ մեկի հետ, ոչ մի հարցում։ Որ մի բեռնատար չեն կարողանում բանակցել անցկացնեն սահմանը, ինչի՞ եք զարմանում, որ բանակցություններ տապալեցին ու պատերազմ տապալեցին։ Աշխարհ ման գաք, այսպիսի իշխանություն քիչ կգտնեք, հեռացնում են։

yerevan.today