Ադրբեջանն արդեն աստիճանաբար մոտենում է այն վտանգավոր կարմիր եզրագծին, որից այն կողմ ուղղակի կարող է լինել ռազմական բախում Իրանի և Ադրբեջանի միջև (տեսանյութ)
Շուրջ 20 օր է Ադրբեջանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ և հիմա արդեն սկսվել են թալիշ ակտիվիստների ձերբակալությունները, որոնց առաջին հերթին ցանկանում են մեղադրել Իրանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ «Փաստինֆո»-ի եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ օր օրի Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լարվում են։
«Ադրբեջանն արդեն աստիճանաբար մոտենում է այն վտանգավոր կարմիր եզրագծին, որից այն կողմ ուղղակի կարող է լինել ռազմական բախում Իրանի և Ադրբեջանի միջև»,-ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ հավելելով, որ դեռևս այս պահի դրությամբ կան այդ բախումը բացառող կամ մի քիչ մեղմող հանգամանքներ, բայց այն քաղաքականությունը, որ այսօր տարվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերացնում են բոլոր ջանքերը՝ կանխելու այդ երկու երկրների միջև ռազմական բախումը։
«Ակնհայտորեն այն քաղաքականությունը որ այսօր տարվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ չի նպաստում հարաբերությունների բարելավմանը։ Այն որակումները, որ տրվում են Իրանի հասցեին ոչ միայն չեն նպաստում այդ հարաբերությունների բարելավմանը, այլև ավելի են սրում այդ հարաբերությունները»,-կարծում է միջազգայնագետը։
Գրիգոր Բալասնայնաը հիշատակեց ցարական գեներալ Դենիկինի խոսքերը, որը ժամանակին ասել էր, Ադրբեջանն ամբողջությամբ կեղծիք է՝ սկսած անվանումից, վերջացրած տարածքով։ Իհարկե, ինչպես նշեց Բալասանյանը, այս մասին են նաև ակնարկում Իրանի ներկայիս իշխանությունները՝ նշելով, որ եթե չլիներ Գյուլիստանի պայմանագիրը, չէր լինի նաև Ադրբեջանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում