Չկա ոչ մի երաշխիք, որ Ադրբեջանի հետ պատերազմից կհաջողվի է խուսափել․ ընդդիմադիր պատգամավոր
Չկա ոչ մի երաշխիք, որ շրջանակային համաձայանգրի ստորագրումից հետո Ադրբեջանի հետ պատերազմից կհաջողվի խուսափել։ Այս վտանգի մասին ավելի վաղ խոսել էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կամ վերջնական փաստաթղթի ստորագրման ուղղությամբ առաջխաղացումը մարտավարության հարց է։
«Օրինակ՝ Մադրիդյան գործընթացը նույնպես գործողությունների երկու փուլ էր ենթադրում։ Առաջին փուլով նախատեսվում էր կարգավորման սկզբունքների մասին փաստաթղթի համաձայնեցում։ Երկրորդով՝ պետք է մասնակցեր հենց Ղարաբաղը։ Նախատեսվում էր նաեւ ավելի մանրամասն խաղաղության համաձայանագրի մշակում», - պարզաբանեց Աբրահամյանը։
Տվյալ դեպքում, ինչպես նշեց պատգամավորը, կարեւոր է հասկանալ՝ ինչ սկզբունքների հիման վրա է ընթանալու գործընթացը։ Այսպիսով, եթե ինքնորոշման իրավունքը չամրագրվի շրջանակային համաձայնագրում, ոչ դրան հաջորդող խաղաղության համաձայնագրում, ապա գործընթացն, ըստ էության, անիմաստ կլինի։
«Չէ որ, դա չի արտահայտի Հայաստանի եւ Ղարաբաղի շահերը»,- նշեց ընդդիմադիրը՝ հիշեցնելով, որ ինքնորոշման հարցն այս պահին ոչ մի կերպ եւ ոչ մի տեղ ամրագրված չէ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...