Հայաստանում ժողովրդագրական խնդիրներն օրեցօր խորանում են. պատգամավոր
Հայաստանում ժողովրդագրական խնդիրներն օրեցօր խորանում են։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ծնելիության մակարդակն ու արտագաղթի տեմպերն այս ընթացքում ոչ մի կերպ չեն բարելավվել։ «Փոխարենը ներկայացնում են ինչ-որ ծրագրեր, որոնք զուրկ են սոցիալական ազդեցության որեւէ գնահատականից»,-ասաց Ավետիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում հետեւողականորեն կրճատվում են գյուղատնտեսության իրական ծավալները։ «Սա է պատճառներից մեկը, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը զգալիորեն բարձր է միջին գնաճի ցուցանիշներից։ Մեկ այլ կարեւոր հանգամանք էլ այն է, որ մենք գնում ենք հակառակ ճանապարհով։ 2018 թվականից հետո մեր երկրում պարենային ապրանքների մատչելիության մակարդակը 65 տոկոսից նվազել է մինչեւ 47 տոկոս, ինչը լուրջ խնդիր է»,-նշեց պատգամավորը։
Ըստ նրա՝ այսօր առկա են աճող գնաճի բոլոր նշանները։ Կանխատեսումների համաձայն՝ այն կշարունակվի նաեւ հաջորդ տարի։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...