Դժվար է ասել, թե ինչ է նշանակում Բաքվի հետ շրջանակային համաձայնությունը Փաշինյանի ընկալմամբ
Դժվար է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնության մասին, քանի որ ինչ-որ պահի նա կարող է արմատապես փոխել իր մոտեցումները։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 17-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա կարծիքով՝ իշխանություններն ակտիվորեն մարդկանց մոլորության մեջ են գցում։ «Կհեռանա՞ն արդյոք ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից։ Թե՞ այդ հարցը թողնում են ապագային՝ ստորագրելով փաստաթուղթ, ադրբեջանցիներին թողնելով Սեւ լճի, Սոթքի եւ Ներքին Հանդի մոտ։ Եվ մենք պատրաստ ենք սա անվանել «խաղաղության դարաշրջա՞ն»։ Այդ ընթացքում թշնամին լիարժեք հիմնավորվել է մեր տարածքում»,- ասել է Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը սկզբի համար պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ունի, երբ ասում է շրջանակային համաձայնություն։ «Մանրամասն գնահատել այս գաղափարը կարելի է միայն դետալիզացիայից հետո»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Նշենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից առաջարկել էր Ադրբեջանի հետ ստորագրել շրջանակային համաձայնություն այսպես կոչված խաղաղության պայմանագրի փոխարեն։ Խաղաղության համաձայնագիրը, նրա կարծիքով, կարող է ստորագրվել միայն սահմանազատումից եւ սահմանագծումից հետո։ Իսկ դա կարող է տարիներ պահանջել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...