Բանակում իշխանության հայտարարած բարեփոխումները ձեւական բնույթ են կրում․ Գեղամ Մանուկյան
Բանակում իշխանության հայտարարած բարեփոխումները ձեւական բնույթ են կրում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Դեռ 2022 թվականի փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ շուտով կներկայացնի պաշտպանական ռազմավարությունը, փաստաթուղթը պատրաստ է եւ մնում են միայն առանձին կետեր։ Անցել է 9 ամիս, մինչ օրս ռազմավարություն չկա, ինչից կարելի է եզրակացնել, որ դրա բացակայությունը ցույց է տալիս, որ այդ բոլոր ծրագրերը կենացային մակարդակում են։ Վերջերս ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ցույց տվեցի մի լուսանկար, որտեղ երեւում է, որ եռամսյա հավաքներին մասնակցող պահեստազորայիններին հանդերձանքի համար տրամադրել են 1940-ականների սաղավարտներ՝ կարմիր աստղով»,-ասաց պատգամավորը։
«Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտպանության նախարարը մեզ համոզեն, որ բանակը բահի ու քլունգի կարիք չունի, միեւնույնն է, յուրաքանչյուրը, ով առնչություն է ունեցել առաջնագծի հետ, կարող է վկայել, որ այնտեղ բացակայում են այդ գործիքները»,-հավելեց Մանուկյանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...