Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել. պայթյուններ են լսվում Դնեպրում եւ Օդեսայում
Հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային։
Ինչպես տեղեկացրել է Նիկոլայեւի մարզային ռազմական վարչակազմի նախագահ Վիտալի Կիմը, առավոտյան ժամը 8-ին մոտ արձակվել են առաջին հթրթիռները, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։
«Առաջին 4 հրթիռներն օդում։ Պահպանում ենք մեզ»,- գրել է Կիմը։
7.30-ից մինչեւ 8.00-ն օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր մարզերում։
8.30-ին մոտ «Суспільне Дніпро»-ն տեղեկացրել է, որ քաղաքում լսվում են պայթյունների ձայներ։ Հետագայում հայտնի է դարձել, որ Դնեպրի որոշ շրջաններում էլեկտրամատակարարում չկա։
9.15-ին մոտ հայտնի է դարձել, որ ռուսները գրոհել են ենթակառուցվածքի օբյեկտ Օդեսայի մարզում։
«Կա կենտրոնացված հրթիռային հարվածի վտանգ Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Խնդրում եմ մարզի բնակիչներին մնալ ապաստարաններում»,- կոչ է արել մարզային ռազմական վաչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։
Կիեւի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան տեղեկացրել է, որ մարզում ՀՕՊ է աշխատում։
«Մնացեք ապաստարաններում եւ անվտանգ տեղերում։ Ոչ մի դեպքում մի լուսանկարեք ՀՕՊ աշխատանքի տեղը»,- ընդգծել է նա։
Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվում Չերկասկի, Պոլտավայի եւ Խարկովի մարզերում ՀՕՊ աշխատանքի մասին։ Մի քանի մարզերի ղեկավարները նախազգուշացրել են վտանգի մասին։ Մասնավորապես, Կիրովոգրադի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը տեղեկացրել է, որ մարզում օդային գրոհի վտանգ կա։ Իսկ Լուգանսկի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը կոչ է արել այսօր չանտեսել օդային տագնապի ազդանշանները։
Չերկասկի ղեկավար Իգոր Տաբուրեցը նախազգուշացրել է, որ մեծ է օդային գրոհի հավանականությունը։ Նման տեղեկություններ է հրապարակել Պոլտավայի ղեկավար Դմիտրի Լունինը։
Խմելնիցկի ղեկավար Սերգեյ Գամալիյը նախազգուշացրել է էներգետիկ օբյեկտների դեմ հնարավոր գրոհների մասին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...