ՆԱՏՕ-ում շատերը կարծում են, որ Թուրքիան անհարմար իրավիճակ է ստեղծել դաշինքի համար. Ֆինլանդիայի ԱԳՆ
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ կարծում են, որ Թուրքիան անհարմար իրավիճակ է ստեղծել դաշինքի համար՝ ձգձգելով Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հայտի վավերացումը:
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նպատակն այն է, որ շատ շուտով հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացվի Թուրքիայի եւ Շվեդիայի հետ։ Մենք միայնակ չենք այս հարցում: ՆԱՏՕ-ի շատ երկրներ իրավիճակը մի փոքր անհարմար են համարում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության տեսանկյունից»,- ասել է նա։
Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Քրիսթենսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ երկիրն ամբողջությամբ կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...