G20-ի գագաթնաժողովում տեղի է ունեցել նախագահությունն Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու արարողությունը
Նոյեմբերի 16-ին Բալիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել կառույցի նախագահությունն Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյից ստացել է խորհրդանշական մուրճը։
«Սա հպարտության առիթ է յուրաքանչյուր հնդկաստանցու համար, քանի որ Հնդկաստանը ստանձնում է G20-ի նախագահությունը: Մենք G20-ի հանդիպումները կկազմակերպենք Հնդկաստանի տարբեր նահանգնեում և քաղաքներում: Մենք միասին G20-ը կդարձնենք գլոբալ փոփոխությունների կատալիզատոր»,- Մոդիի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: Նարենդրա Մոդին հավելել է, որ G20-ում Հնդկաստանի նախագահությունը կլինի «ներառական, հավակնոտ, վճռորոշ և գործելուն միտված»: «Հաջորդ տարի մենք կձգտենք, որպեսզի G20-ն աշխատի որպես գլոբալ շաժիչ ուժ, որպեսզի խթան հաղորդելի հավաքական գործողություններին»,- նշել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...