«Հայաստան» խմբակցության պաշտոնական տեսակետներն արտահայտում են խմբակցության ղեկավարն ու քարտուղարը. Գեղամ Նազարյան
Պետրոսի հետ իմ երեկվա հարցազրույցը իշխանական եւ իշխանամերձ որոշ ներկայացուցիչներ փորձում են նենգափոխել եւ մատուցել իրենց ձեռնտու տեսանկյունից, բացի այդ փորձ է արվում իմ արտահայտած կարծիքը այս կամ այն հարցի շուրջ ներկայացնել Հայաստան խմբակցության դիրքորոշում։
Շեշտում եմ, որ Հայաստան խմբակցությունում լիակատար ժողովրդավարական մթնոլորտ է եւ կարծիքների եւ մտքերի արտահայտման վրա որեւէ արգելք չկա։ Այսուհանդերձ, ուզում եմ հիշեցնել, որ անկախ նրանից, թե ինչ եմ ասել, Հայաստան խմբակցության պաշտոնական տեսակետներն արտահայտում են խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։
Ինչ վերաբերում է մանիպուլյացիաների հեղինակներին, ապա ես նրանց չեմ անդրադառնա, քանի որ փոքր մարդիկ են, իսկ մյուս բոլորին պարզապես հորդորում եմ դիտել հարցազրույ ը։
Իսկ ես կրկին պնդում եմ, որ Հայաստանի զարգացման եւ արժանապատվության առաջին քայլը վարչախմբի ղեկավարի հրաժարականն է։
Ես վստահ եմ, որ մինչ այս նպատակին հասնելը մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր երկրի ու հայրենակիցների վիճակն ավելի չվատթարանա եւ իհարկե, խորհրդարանն այն տեղն է, որտեղ առաջին հերթին պետք է աշխատեն եւ գործեն պատգամավորները։ Ավելին, պատգամավորը պետք է կարողանա ինչ ասում է հարցազրույցներում, հանրահավաքներում, իր գրած հոդվածներում, ասի նաեւ խորհրդարանի տարբեր ամբիոններից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում