Սաակաշվիլիի առողջական վիճակը կքննարկվի բժիշկների կոնսիլիումի կողմից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կքննարկվի բժիշկների կոնսիլիումի կողմից, գրում է Գրուզիա օնլայնը։ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեի խոսքով՝ խորհուրդը պետք է քննարկի ուսումնասիրության արդյունքները, որոնք ավելի վաղ անցկացվել են Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցում։ Մասնավորապես, Սաակաշվիլին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) է ենթարկվել։ «Ստացված արդյունքները կհետազոտվեն և կվերլուծվեն բժիշկների կողմից։
Սա հերթական խորհրդակցությունն է, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Շաբաթվա վերջին պետք է լինի Մարիամ Ջիշկարիանիի փորձագիտական խմբի եզրակացությունը, և դրա հիման վրա փաստաբանները կորոշեն, թե ինչ ճանապարհներով դիմել դատարան»,- ասել է Շալվա Խաչապուրիձեն։
Vivamed-ի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխեիձեն նոյեմբերի 11-ին հաստատել է, որ Սաակաշվիլին ժամանակավորապես տեղափոխվել է այլ կլինիկա՝ ՄՌՏ հետազոտություն անցնելու համար: Հարցին՝ ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել Սահակաշվիլիի վերաբերյալ և արդյո՞ք դրանք կապված են տուբերկուլյոզի հետ, Չխեիձեն պատասխանել է, որ ուսումնասիրություններ են կատարվել «ոչ միայն» տուբերկուլյոզի հետ կապված։ Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահը «տեխնիկական պատճառներով» չի կարողացել համապատասխան բուժզննում անցնել Vivamed կլինիկայում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում