Վրաստանը 2023 թվականին կսկսի ԱԹՍ-ների զանգվածային արտադրությունը
Մոտ ժամանակներս վրաց-լեհական Delta-WB ընկերությունը կպատրաստի անօդաչու թռչող սարքերի փորձնական տարբերակը, իսկ հաջորդ տարի կսկսվի ԱԹՍ-ների զանգվածային արտադրությունը։ Այս մասին Ռուսթավի 2-ի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, փոխանցում է Գրուզիա օնլայնը։ Նրա խոսքով՝ ընկերությունը հիմնադրվել է մասնագետների կողմից, որոնք կենտրոնացած են բարձր տեխնոլոգիաների վրա։
Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրությունը զարգանում է ըստ նախատեսված պլանի։ Վրաց-լեհական Delta-WB ձեռնարկությունը ստեղծվել է վրացական Delta International-ի և լեհական WB Electronics-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Վրաստանի Պաշտպանության նախարարությունն արդեն համաձայնագիր է ստորագրել Delta-WB-ի հետ տարածաշրջանում առաջին անօդաչու թռչող սարքերի ուսումնական կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Կենտրոնը կվերապատրաստի Վրաստանի պաշտպանության ուժերի կազմը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում