Կհասցնե՞ն գարնանը սահմանադրական հանրաքվե անցկացնել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում, որ արդեն 2023 թվականի գարնանը (մարտ-ապրիլ ամիսներին) հնարավոր լինի անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, համապատասխան օղակներին արդեն իսկ հանձնարարվել է լծվել նախապատրաստական աշխատանքներին։
Ի դեպ, նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովից արդեն ուղարկվել է հիմնական առաջարկների հետ կապված եզրակացություն (նախնական՝ ըստ հիմնական դրույթների, քանի որ փոփոխությունների փաթեթն էլ դեռևս մշակման փուլում է), որտեղ նշված է, որ առկա են բավականին վիճահարույց, նույնիսկ հակասահմանադրական դրույթներ: Այդուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը թիմակիցներին հայտարարել է, որ միայն ինքն է որոշում, թե երբ և ինչ փոփոխություններով գնան հանրաքվեի։
Ի դեպ, մեր աղբյուրները նաև նշում են, որ ինչքան էլ որոշ շրջանակներ պնդել են, որ ՀՀ-ն անցում կատարի կիսանախագահական կառավարման համակարգին, Փաշինյանն ի վերջո որոշել է, որ Հայաստանում շարունակի գործել խորհրդարանական համակարգը։ Ի դեպ, այդ մասին է վկայում նաև սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի երեկվա համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել «ՀՀ նախագահը՝ խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» հարցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...