Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Ինչպե՞ս կավարտվի Ուկրաինայի պատերազմը. Վաշինգտոնը չի հավատում, որ Կիեւը կարող է հաղթել․ The National Interest

Ինչպե՞ս կավարտվի Ուկրաինայի պատերազմը։ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մասնավոր կերպով խոստովանում են, թե կարծում են, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը ի վիճակի չեն միանգամից հաղթել պատերազմում: Միեւնույն ժամանակ, Բայդենի վարչակազմը բացառել է Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու բանակցությունների դրդելը, չնայած երկու կողմերի աճող անհանգստությանը տնտեսական եւ անվտանգության հնարավոր հետեւանքների վերաբերյալ, եթե ԱՄՆ-ը ներքաշվի Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական գործողությունների մեջ: Փոխարենը Վաշինգտոնը շարունակում է միլիարդավոր դոլարների զենք, տեխնիկա եւ օգնություն ուղարկել Ուկրաինային, չնայած չի հավատում, որ Կիեւը կարող է հաղթել պատերազմում։ Դա ոչ այնքան խելացի աշխարհաքաղաքական ռազմավարություն է, էլ չասած ամերիկյան հարկատուների փողերի խելամիտ կառավարման մասին, գրում է The National Interest-ը։

«Այս պահին բանակցություններն անեծք են թվում ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմի համար։ Սակայն բոլոր պատերազմները պետք է մի օր ավարտվեն: Եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շահագրգռված չէ օգտագործել ազդեցության ամերիկյան որեւէ լծակ, որպեսզի ստիպի Ուկրաինային եւ Ռուսաստանին նստել բանակցային սեղանի շուրջ, օրինակ՝ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կամ Կիեւին հաղորդելը, որ իր աջակցությունը պայմանական է, ապա, կարծես, տեսանելի ապագայում արյունահեղությունը կշարունակվի։ Այդ դեպքում որո՞նք են պատերազմի զարգացման մի քանի ճշմարտանման սցենարները:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան ամբողջությամբ դուրս կմղի Ռուսաստանին Ուկրաինայից, այդ թվում՝ Ղրիմից։ Եթե այս սցենարն իրականանա, Մոսկվան կարող է օգտագործել իր վերջին հաղթաթուղթը` տակտիկական միջուկային զենքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հող է նախապատրաստել այդպիսի սցենարի համար՝ ասելով, որ բռնակցված տարածքներն այժմ պետք է համարվեն Ռուսաստանի մաս եւ կպաշտպանվեն բոլոր հասանելի միջոցներով։ Պուտինը կարող է հրամայել օգտագործել միջուկային զենք՝ փորձելով ստիպել Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Թեեւ հասկանալի է, որ Ուկրաինան կցանկանար օգուտ քաղել իր վերջին հաղթանակներից եւ հետ վերցնել ավելի շատ տարածքներ։ Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումն աղետալի կլինի եւ կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անմիջական ներգրավմանը հակամարտության մեջ:

Պետք է դիտարկել նաեւ հակառակ սցենարը։ Ռուսաստանը, չնայած իր անթիվ անհաջողություններին, կարող է միջոց գտնել, որպեսզի մեղմի իր վատ ցուցանիշները եւ սկսի սովորական հարվածներ հասցնել ուկրաինացի զինված ուժերին ու ուկրաինական նոր տարածքներ նվաճի։ Սա առաջին դեպքը չի լինի Ռուսաստանի պատմության մեջ, երբ նա ակնհայտ պարտությունը վերածում է հաղթանակի՝ նայեք Ռուսաստանի մոտալուտ ռազմական կրախին 1941 թվականին նացիստական Գերմանիայի ներխուժումից հետո, որին հաջորդեց Կարմիր բանակի վերջնական հաղթանակը 1945 թվականին: Եթե Ռուսաստանին հաջողվի համախմբել իր ուժերը եւ ավելի խորանալ Ուկրաինայի տարածքում, դա կհանգեցնի ավելի շատ անհարկի մահերի ու ավերածությունների եւ կվատթարացնի Կիեւի բանակցային դիրքը, եթե նա փորձի պատերազմի դիվանագիտական կարգավորում գտնել:

Երրորդ հնարավոր սցենարը ձգձգվող փակուղին է: Ներկայիս ուկրաինական եւ ռուսական ճակատային գծերը կարող են կայունանալ՝ երկու կողմերից էլ առանց տարածքային փոխանակման: Թեեւ փակուղային իրավիճակը կխաթարի Ռուսաստանին իր ողջ տարածքից դուրս մղելու Ուկրաինայի ջանքերը, այն կարող է ի վերջո Կիեւին ու Մոսկվային բերել այն եզրակացության, որ դիվանագիտությունը առաջընթացի լավագույն ուղին է: Ուկրաինան պետք է նաեւ գիտակցի, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի աջակցությունը կարող է թուլանալ, եթե պատերազմը շարունակվի: Թեեւ Ուկրաինան կարող է պատերազմ վարել այնպես, ինչպես հարմար է գտնում, նա ներկայումս մեծապես կախված է Արեւմուտքի օգնությունից եւ աջակցությունից: Եթե այս աջակցությունը նվազի, բանակցություններում Ուկրաինայի դիրքը կրկին ավելի թույլ կլինի, քան եթե նա պնդեր որ կարգավորում լինի՝ մարտի դաշտում հաջողության հասնելուց հետ:

Վերջին սցենարն այն է, որ ներքին ռուսական դժգոհությունը հանգեցնի քաղաքական հեղաշրջման Մոսկվայում: Կարելի էր հուսալ, որ Կրեմլի նոր ռեժիմը կփորձի կրճատել իր կորուստներն ու վերջ դնել պատերազմին։ Հաշվի առնելով Պուտինի ազդեցությունը ռուսական իսթեբլիշմենտի վրա, այս սցենարը քիչ հավանական է թվում, բայց այն պետք չէ ամբողջությամբ հերքել: Սակայն Պուտինի հեռացումը կարող է լուրջ անցանկալի հետեւանքներ ունենալ եւ հանգեցնել վտանգավոր անկայունության աշխարհի ամենամեծ միջուկային տերությունում: Անհասկանալի է նաեւ, թե կձգտի արդյոք նրա իրավահաջորդը Ուկրաինայի պատերազմի դադարեցման կամ ավելի բարեկամական հարաբերությունների Արեւմուտքի հետ: Ռուսական վերնախավի շատ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել, որ Պուտինը բավականաչափ ագրեսիվ չէ Ուկրաինայի նկատմամբ:

Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինը մի անգամ դիպուկ նշել է. «Բարեկամների հետ չեք հաշտվի: Դուք դա անում եք շատ տհաճ թշնամիների հետ»: Իսկապես, պատմությունը ցույց է տալիս, որ միջպետական պատերազմների մեծ մասն ավարտվում է դիվանագիտության այս կամ այն ձեւով, ընդ որում՝ մի կողմի լիակատար հաղթանակ հազվադեպ է լինում: Ավելին, միջուկային զենքի առկայությունը մեծացնում է ռիսկը։ Միացյալ Նահանգները ձգձգում է հակամարտությունը, որում Ուկրաինայի համար նույնիսկ ամենալավատեսական սցենարը՝ իր ամբողջ տարածքի վերադարձը, կարող է հանգեցնել աներեւակայելի հետեւանքների, եթեՌուսաստանը միջուկային զենք կիրառի։ Իրականությունն այն է, որ Ուկրաինայի ճակատագիրը սկզբունքորեն չի ազդում ԱՄՆ-ի անվտանգության վրա։ Բայդենի վերջին մեկնաբանությունն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմը բարձրացրել է միջուկային արմագեդոնի վտանգը Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր ամենաբարձր մակարդակի վրա, պետք է տագնապ առաջացներ Վաշինգտոնում եւ մտորումներ առաջացներ ԱՄՆ ներկայիս քաղաքականության վերաբերյալ: Փոխարենը Վաշինգտոնը, կարծես, գոհ է, որ շարունակում է սովորական ռեժիմով գործերը վարել»: