ՌԴ ԶՈՒ-ն ավարտել է Դնեպրի աջ ափից խմբավորման տեղափոխումը
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ավարտել են Դնեպրի ձախ ափ ստորաբաժանումների եւ տեխնիկայի տեղափոխումը, կորուստներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր՝ Մոսկվայի ժամանակով 05։00-ին, ավարտվել է Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերի ստորաբաժանումների տեղափոխումը Դնեպր գետի ձախ ափ։ Ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ոչ մի միավոր աջ ափին չի մնացել։ Ռուսական զորքերի խմբավորման անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական միջոցների կորուստ թույլ չի տրվել»,- ասել է նա։
Կոնաշենկովը պարզաբանել է, որ բոլոր ռուս զինծառայողներն անցել են Դնեպրի ձախ ափ։ Քաղաքացիական անձանց, ովքեր ցանկացել են հեռանալ Խերսոնի մարզի աջափնյա հատվածից, տարհանման հարցում օգնություն է ցուցաբերվել:
«Ռուսաստանի զինված ուժերի կազմավորումներն ու զորամասերը զբաղեցրել են ինժեներական առումով նախապես պատրաստված պաշտպանական բնագծերն ու դիրքերը»,- ասել է գեներալը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...