Փաշինյան Նիկոլը մանր-մանր մոտենում է ճշմարտությանը․ Սեւակ Հակոբյան
Կարծես Նիկոլն արդեն մոտենում է իրական մեղավորին, մանր-մանր մոտենում է ինքն իրեն. էլ մարդ էլ չի մնացել, ում մեղադրի իր դավաճանադավադրական ապաշնորհության մեջ, որն ամբողջ հայությանը բերեց էս աղետը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Yerevan Today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Նա, մասնավորապես, գրել է․
«Հիշու՞մ եք, 2 տարի առաջ, երբ Նիկոլը ժողովրդից թաքուն ստորագրեց այն հայտարարությունը, որով, իբր, պատերազմը կանգնեցրեց, փրկեց կյանքեր, իսկ իրականում իր ստորագրությամբ Ալիեւին նվիրեց այն, ինչ թշնամին չէր կարողացել գրավել ուժով. այդ օրը՝ ուշոտ, երբ երկրում հիասթափություն էր, հրապարակում՝ քաոս, նա բունկեռից մտավ եթեր եւ հայտարարեց, որ այդ պարտության մեղավորներ կան, եւ եկել է ժողովրդի վրեժի պահը:
Հետագայում սկսեց խոսել ինչ-որ դավաճանների մասին, որոնք ռազմի դաշտում հատուկ պռավալներ են տվել. ինչ-որ զինվորականների էր մատնանշում: Հետո սկսեց գցել հին ու իր սիրած նախկինների վրա, թե նրանց արած ու չարածն է, որ բերեց պարտության:
Դա էլ մաշվեց, սկսեցին սլաքները ուղղել, թե ռուսներն են մեղավորը՝ թե՛ պարտության, թե՛ նոյեմբերի 9-ից հետո պայմանավորվածությունների չկատարման:
Այսօր արդեն, պարզվեց՝ այ քեզ բան, Ալիեւը սաղ խաբում ա, պայմանավորվածությունները ամեն առիթով խախտում ա:
Կարծես Նիկոլն արդեն մոտենում է իրական մեղավորին, մանր-մանր մոտենում է ինքն իրեն. էլ մարդ էլ չի մնացել, ում մեղադրի իր դավաճանադավադրական ապաշնորհության մեջ, որն ամբողջ հայությանը բերեց էս աղետը»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...