Սյունիքի մարզի Սրաշեն եւ Ներքին Հանդ գյուղերը հայտնվել են թշնամու թիրախի տակ. Արման Թաթոյան
Սյունիքի մարզի Սրաշեն եւ Ներքին Հանդ գյուղերը սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ադրբեջանի զինված ուժերի թիրախի տակ են հայտնվել։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, հանրապետության նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ադրբեջանական ԶՈւ-ի թիրախի տակ են հայտնվել, ինչպես նշել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, այդ գյուղերի տները, ճանապարհները, գերեզմանոցները, դպրոցները, արոտավայրերը եւ վարելահողերը։ «Ներքին Հանդ գյողի դպրոցի անմիջական հարեւանությամբ գտնվում է ադրբեջանական դիրքը, եւ ադրբեջանցի զինվորականների բոլոր խոսակցությունները հասնում են նրանց, ովքեր գտնվում են այնտեղ»,- ասել է Թաթոյանը, որն օրերս եղել էր այնտեղ։
Եվս մեկ մարտական դիրք գտնվում է Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցից ոչ հեռու։ Տեղի բնակիչների հավաստմամբ՝ ադրբեջանցի զինվորականները հաճախ իջնում են գերեզմանոց, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում այցելել իրենց մերձավորների ու հարազատների շիրիմներին։
«Ե՛վ Սրաշենում, ե՛ւ Ներքին Հանդում բնակիչները չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ։ Խոշոր եղջերավոր անասունների թվաքանակը կրճատվել է 70 գլխով։ Վերջերս Ներքին Հանդի բնակչի երեք կովերը պայթել են ականի վրա»,- նշել է նախկին օմբուդսմենը։
Նա նաեւ ընդգծել է, որ ադրբեջանցիների օկուպացրած տարածքներում ակտիվորեն ինժեներական աշխատանքներ են կատարվում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...