Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ վստահալից հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վստահալից հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առանց դրա անհնար կլիներ վերականգնել ՌԴ-ի մասնակցությունը «պարենային գործարքին»։
«Սա առաջնորդների քաղաքականություն է, որը մենք իրականացնում ենք հարգելի պարոն Պուտինի հետ: Իհարկե, առանց վստահալից հարաբերությունների դա անհնար կլիներ։ Վստահալից հարաբերությունները եւ հարգանքը միմյանց նկատմամբ, որը մենք ստեղծել ենք, մղում է ընդունելու այսօրինակ որոշումներ։ Բոլոր հարցերի վերաբերյալ, ներառյալ ԱԷԿ-ի կառուցումը (Աքկույուում, Սինոպ), պաշտպանության թեմայով հարցերը հենված են վստահալից հարաբերությունների վրա»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի «վերադարձը» պարենային գործարքին։
Ռուսաստանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ դադարեցնում է մասնակցությունն Ուկրաինայի նավահանգիստներից պարենի դուրսբերմանը՝ Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի եւ քաղաքացիական նավերի դեմ Կիեւի ահաբեկչական գրոհից հետո։ Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը վերականգնում է մասնակցությունը պարենային գործարքին։ Ինչպես հայտարարել են Կրեմլում, տեղեկությունն այն մասին, որ Կիեւը հավաստիացումներ է արել, որ ցորենի դուրսբերման հումանիտար միջանցքները չի օգտագործի ռազմական նպատակներով, ստացվել է ՌԴ պաշտպանության նախարարության գծով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...