Ղազախստանը մտադիր է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ առաքել
Ղազախստանը մտադիր է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ առաքել։ Առաքումները կսկսվեն 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտարարել է Ղազախստանաի վարչապետ Ալիխան Սմայիլովը։
«Մենք պայմանավորվել ենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով հաջորդ տարվա հունվարի 1-ից 1,5 մլն տոննա նավթ առաքել»,-ասել է Սմայիլովը։
Նրա խոսքով՝ հետագայում իշխանությունը մտադիր է ավելացնել այդ ուղղությամբ մատակարարումների հզորությունները ավելի քան չորս անգամ: Մոտ ապագայում նախատեսվում է հասնել մոտ 6-6,5 մլն տոննա նավթի առաքման մակարդակին։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը 1768 կիլոմետր է, որից 443 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի, 249 կիլոմետրը՝ Վրաստանի, 1076 կիլոմետրը՝ Թուրքիայի տարածքով։ Կառուցումը սկսվել է 2003 թվականի ապրիլին, իսկ նավթի ներմղումը՝ 2005 թվականի մայիսի 18-ին։ Ներմղման հզորությունը կազմում է օրական 1,2 մլն բարել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...