Էրդողանը մեկնաբանել է Խերսոնի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Խերսոնից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումը ճիշտ է:Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը:
«Խերսոնի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը դրական որոշում է, կարևոր որոշում։ Չգիտեմ՝ Ռուսաստանը կմասնակցի G20 գագաթնաժողովին, թե ոչ։ Եթե այո, ապա մենք այնտեղ հանդիպելու հնարավորություն կունենանք (խմբ. նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ)։ Հակառակ դեպքում մենք կշարունակենք հեռախոսային դիվանագիտություն վարել Ռուսաստանի հետ։ Մենք հուսով ենք, որ մենք հաջողության կհասնենք միջնորդության գործում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ վստահելի հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առանց որի անհնար կլինի վերականգնել Ռուսաստանի մասնակցությունը «ապրանքային գործարքին» (խմբ. նկատի ունի ուկրաինական Սև ծովով գյուղմթերքի արտահանման շուրջ համագործակցությունը)։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...