Արցախի ինքնորոշման դեմ ուղղված որևէ գործողություն Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանդրության խախտում է․ Վարդան Պողոսյան
«Երբ այսօրվա իշխանություննները իջեցնում են նշաձողը և ելնում են նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդգրկում է նաև՝ ինքնիշխանությունը Արցախի տարածքի նկատմամբ, իսկ դա միանշանակ հետևում է՝ այս տարվա սեպտեմբերի 27-ի վաշինգտոնյան փաստաթղթից, և կառավարության ղեկավարն իրեն իրավունք է վերապահում ասելու, որ մենք հնարավորություն չունենք Արցախիի ինքնորոշման իրավունքը մեր ռեսուրսներով պահպանելու նշանակում է, որ այսօրվա իշխանությունները նաև ուղղակիորեն արհամարհում են ՀՀ Սահմանադրությունը , Հայաստանի Անկախության հռչակագիրը և այն պահանջները, որոնք իրավական են և քաղաքական որևէ հայեցողության տեղ չեն թողնում»,-այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ քննարկման ժամանակ։
«Անկախության հռչակագիրը անբեկանալի իրավական փաստաթուղթ է, որի ճակատագիրը տնօրինելու իրավունք չունի որևէ մեկը։ Անկախության հռչակագիրը, լինելով պետության հիմնադիր փաստաթուղթ, հիմք է նաև հանդիսանում ՀՀ մյուս կարևորագույն ակտի՝ Սահամնադրության համար»,-ասում է սահմանադրագետը՝ հիշեցնելով, որ 1994 թվականի համազգային կոնսենսուսի արդյունքում նշվեց, որ ՀՀ Սահմանդրության նախաբանում անպայման պետք է հղում լինի ՀՀ Անկախության հռչակագրին, իսկ ՀՀ Անկախության հռչակագրին հղումը, նպատակների տեսանկյունից, առնվազն նշանակում էր 2 բան ՝ Արցախը և Հայոց Ցեղասպանությունը։
Նրա խոսքով Արցախի ինքնորոշման դեմ ուղղված որևէ գործողություն Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանդրության խախտում է ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում