Իսրայելում նախկին վարչապետը կգլխավորի նոր կառավարությունը
Իսրայելում ամփոփվել են վերջին չորս տարվա ընթացքում այդ երկրում տեղի ունեցած 5-րդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Այս անգամ, քիչ առավելությամբ առաջ են անցել աջամետ կուսակցությունները։ Քնեսեթում ունենալով մեծամասնություն, նրանք կկարողանան ձեւավորել հերթական կոալիցիոն կառավարությունը։
Իսրայելի նոր կառավարությունն ամենայն հավանականությամբ կգլխավորի նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուն։ Վերջինս դեռ ընտրություններից առաջ գործարք էր կնքել օրթոդոքս հավատացյալ հրեաների եւ իսրայելական հասարակության կրոնասեր հատվածի շահերը ներկայացնող ուժերի հետ։
Ունենալով նաեւ «Կրոնական Սիոնիզմ» կուսակցության աջակցությունը, որը 14 մանդատով երրորդ քաղաքական ուժն է լինելու Քնեսեթում, Նաթանյահուն կունենա 64 մանդատ 120 հոգանոց խորհրդարանում եւ կկարողանա նոր կառավարություն ձեւավորել։ Հատկապես որ ապագա կոալիցիայի մեջ մտնելիք կուսակցությունները մեկ մեկու հետ սկզբունքային տարաձայնություններ չունեն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...