Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց հարկ եմ համարում հրապարակել». Փաշինյանի ռազմական հայտարարությունները դարձյալ անտեսվելո՞ւ են

168.am-ն ուսումնասիրել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումները, հրապարակային ելույթները, ժողովրդին ուղղված ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր:

Դրանք վերաբերում են և՛ ռազմական պլանների նախապես հրապարակայնացմանը, և՛ մարտական, կրակային դիրքերի թվին, դրանց կահավորման աստիճանին և, առհասարակ, զորքի մարտական պատրաստվածության և զինվածության մակարդակին:

Այս տարվա մարտին էլ, ըստ էության, պետական գաղտնիքի օրենքի խախտում էր թույլ տվել Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը, երբ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել էին ՀՀ ՊՆ N ավիաբազա, և դրա շրջանակում ռազմական անգարի հնարավորությունները ներկայացնող լուսանկարներ էին հրապարակվել:

Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին» օրենք և խստացումներ մտցնել:

Իհարկե, ռազմական բնագավառին առնչվող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման սահմանափակումները, որի մասին խոսել ենք՝ հղում տալով փոփոխվող օրենքին, պահպանվել են նաև նոր օրենքի նախագծում: Բայց կան նաև պետական գաղտնիքի հրապարակման մասին փաստեր, որոնք քրեորեն պատժելի արարք էին համարվում նաև հին օրենքով:

Առաջին, 2020թ. մարտի 11-ին Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։

42 միլիոնի դոլարի զենքի գործը, որն ի սկզբանե քննվում էր ԱԱԾ վարույթում, հետագայում փոխանցվել է Քննչական կոմիտեին, որի մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էր ԱԱԾ-ն։

Երկրորդ, 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Մեզ ինչի մեջ ասես մեղադրում են, ընդհուպ նրա համար, որ գնացել ենք զորամասեր, ժուչոկներ ենք դրել, որ հակառակորդի հրթիռները… Իրանք իրանց հետ են համեմատում, որովհետև, ցավոք, ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով: Եթե էսպիսի երևույթ կա ՀՀ-ում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»:

Այս հայտարարությունը Փաշինյանը կրկնել էր 2022թ. հոկտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտե կատարած այցի ընթացքում:

«Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել»:

168.am-ը այս երկու հայտարարությունների առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից մեզ հայտնել էին․

««Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մտած Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին Քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»:

Ի դեպ, 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մտած Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով գողությանը, իսկ 375 հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասը սահմանում է.

«Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»: 

Ինչ է ստացվում՝ նախաքննության մարմնին հայտնի չէ, թե ով է գողություն կատարողը, քրեական գործն իշխանազանցության մասով ուղարկվել է դատարան և դրա մասին հրապարակվել է երկրի վարչապետի հայտարարությունից հետո, բայց Նիկոլ Փաշինյանը կատարված գողության մասին հրապարակավ հայտարարել է 2021 թվականին, ավելին, նշելով, որ կա «սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»:

Այսինքն՝ նախաքննության փուլում էական փաստեր պարունակող և նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալներ է հրապարակվում, գրեթե մեկ տարի անց պարզվում է, որ քննչական մարմնին չի հաջողվել բացահայտնել գողություն կատարողին և այդ մասով գործը կասեցվել է: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահի, ինչ-որ տեղեկություններ ունենալու պարագայում քրեական գործի քննությունը առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու հոդվածով կվերսկսվի: Չմոռանանք ընդգծել նաև, որ հրապարակված տեղեկությունը նաև պետական գաղտնիք է, քանի որ այն առնչվում է ՀՀ զինված ուժերի զինվածության մակարդակին կամ զինանոցում առկա ռազմատեխնիկայի վիճակին: Նույնը կարելի է ասել 42 միլիոն դոլարանոց «ջարդոնի» մասին հայտարարության առնչությամբ:

Այսինքն, առանց այն էլ ռազմատեխնիկական ուժի առումով գերակշիռ դիրքում գտնվող թշնամուն հայտնում ենք մեր սպառազինության կամ ռազմատեխնիկայի վիճակը, ըստ այդմ՝ հուշում, թե իրենք ինչպես և ինչին պատրաստ լինեն, իսկ պատերազմը չի ավարտվել:

«Պետական գաղտնիքի մասին» Փաշինյանի կառավարության մշակած նախագծում հստակ ասվում է, որ ռազմական բնագավառին առնչվող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին է դասվում զորքի մարտունակության մասին տվյալը: Արդյո՞ք զորքի մարտունակ լինելը նաև զինվածության մակարդակից կամ առկա սպառազինության որակից չի կախված: Արդյո՞ք պետական գաղտնիքի տարրեր պարունակող տվյալ չենք հանրայնացնում, երբ ասում ենք, թե մեր զինանոցում եղած զենիթահրթիռային համակարգն ինչ վիճակում է, որ դրանից պլատա են հանել:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերի 29-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ «Մենք ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները, այնպես անել, որ ՀՀ-ին զենք և ռազմամթերք չմատակարարվի»:

Փաստորեն, ընդունելով Ադրբեջանի ազդեցությունը Հայաստանին տարբեր երկրներից սպառազինության մատակարարումների գործընթացում, մեր իշխանությունները և իշխանամերձ շրջանակները դրանից հետո էլ դեռևս գործարքը չավարտված հայտարարում են, որ Հնդկաստանի հետ պայմանագրեր են կնքել՝ նշելով, թե ինչ սպառազինություն է բերվելու: Կասեք՝ առաջինը հնդկական մամուլն է գրել, մենք կարող էինք, չէ՞, դրա դեմն առնել: Բայց ոչ միայն դա չենք անում, այլև իշխանամերձ փորձագետները կրկնում են տարածված տեղեկությունը և որոշ մանրամասներ հայտնում:

«Պետական գաղտնիքի մասին» Փաշինյանի կառավարության մշակած վերը նշված նախագծում արտաքին հարաբերությունների բնագավառին առնչվող պետական գաղտնիք համարվող տեղեկությունների հետ կապված նշվում է, որ պետական գաղտնիք են պարունակում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին այնպիսի տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:

Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ սպառազինության մատակարարումը իր մեջ քաղաքական կոմպոնենտ է պարունակում նաև:

«Կարող եմ ասել, որ ՀՀ-ն ֆինանսական առումով ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու: Երկրորդը՝ քաղաքական կոմպոնենտն է: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ ՀՀ-ն այլ երկրից զենք գնի: Այս պատրաստ լինելը և չլինելը բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային»,- մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում ասել էր Փաշինյանը:

Մենք ընդամենը՝ հիմնվելով բաց տեղեկություննների և օրենքի պահանջների վրա, արձանագրումներ ենք անում, մնացածն իրավապահ մարմինների որոշելիքն ու խնդիրն է…