Դեռահասները կոտրել են Ուզբեկստանի սենատի կայքը
Մի խումբ 14-ամյա դեռահասներ կոտրել են Ուզբեկստանի սենատի կայքը, հայտնում է Podrobno.uz-ը։
Հաքերների Marsh Golden խմբավորման մեջ ընդգրկված են վեց անչափահասներ։ Դեռահասներից մեկի խոսքով՝ պետական կայքը կոտրել են խոցելիությունը ցույց տալու համար, անչափահասները վատ մտադրություններ չեն ունեցել։ Նա հայտարարել է, որ Marsh Golden-ը պատրաստ է օգնել Ուզբեկստանի կիբերանվտանգության ապահովման հարցում, եթե հանրապետության իշխանությունները նման հնարավորություն տան իրենց։
Podrobno.uz-ի փոխանցմամբ՝ դեռահասները նախկինում կոտրել են պետական մարմինների կայքերը։ Նրանք իրենց գործունեությունը սկսել են 2018 թվականին։ Մեկ տարի անց իրենց գնահատականները բարելավելու համար Marsh Golden-ը կոտրել է Kundalik.com ուզբեկական կրթական հարթակը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...