Շերոն Սթոունը կարող էր բժշկական սխալ ախտորոշման զոհ դառնալ
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է, թե ինչպես կարող էր սխալ բժշկական ախտորոշման զոհ դառնալ։ Նա այս տեղեկատվությամբ կիսվել է իր սոցիալական ցանցերի բաժանորդների հետ։
64-ամյա Շերոն Սթոունը հուզական գրառում է կատարել իր անձնական էջում, որում կանանց կոչ է արել միշտ երկրորդ բժշկական կարծիք ստանալ։ Դերասանուհին կանանց դիմել է այն բանից հետո, երբ ինքն էլ քիչ էր մնում բժշկական սխալ ախտորոշման զոհ դառնա։
«Մի՛ հուսահատվեք. միշտ երկրորդ կարծիք հարցրեք: Դա կարող է փրկել ձեր կյանքը»,- գրել է դերասանուհին։
Շերոն Սթոունի խոսքով՝ բժշկական սխալի պատճառով ինքը ստիպված է եղել դիմանալ ցավոտ գործընթացների եւ երկու էպիդուրալ վիրահատությունների։ Ուռուցքը, որը դերասանուհու մոտ հայտնաբերել է առաջին բժիշկը, պարզվել է, որ բարորակ ֆիբրոադենոմա է։
«Շնորհակալություն մտահոգության համար։ Հիմա ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Ինձանից չորսից վեց շաբաթ կպահանջվի՝ լիարժեք վերականգնվելու համար», - գրել է Սթոունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Շերոն Սթոունը բախվում է նորագոյացությունների։ Իր «Երկու անգամ ապրելու գեղեցկուհին» հուշագրության մեջ դերասանուհին պատմել է, որ 2001 թվականին բժիշկները ստիպված են եղել հեռացնել իր մարմնից բարորակ ուռուցքները, որոնք ավելի մեծ էին, քան իր կրծքերը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...