Նեթանյահուի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի երաշխիքները կպաշտպանեն Իսրայելի հետ ծովային սահմանի վերաբերյալ գործարքը․ Միքաթի
Նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի երաշխիքները կպաշտպանեն Իսրայելի հետ ծովային սահմանի վերաբերյալ գործարքը։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին։
նա սպառնացել է «չեզոքացնել» գործարքը, որն ուժի մեջ է մտել անցյալ շաբաթ ԱՄՆ-ի միջնորդությամբ տարիներ շարունակ անուղղակի բանակցություններից հետո, որոնք վերջապես սահմանել են երկու պետությունների միջեւ ծովային սահմանը:
ԱՄՆ-ն պարտավորվել է մնալ երշխավոր։ Էներգետիկայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը Լիբանանում լրագրողներին ասել է, որ ակնկալում է, որ գործարքը կպահպանվի ինչպես Իսրայելի վիճելի ընտրությունների, այնպես էլ Լիբանանի նոր նախագահի ընտրության ժամանակ:
Միկատին նույնպես վստահեցրել է, որ «չի վախենում» գործարքի ճակատագրի համար։ «Մենք չենք վախենում Իսրայելում իշխանափոխությունից։ Անկախ նրանից՝ կհաղթի Նեթանյահուն, թե՝ մեկ ուրիշը, ոչ ոք չի կարող կանգնեցնել այս գործարքը»,-ասել է նա։
Նեթանյահուն քննադատել է գործարքը՝ ասելով, որ դա ձեռնտու է Հեզբոլլահին, որը պատերազմում է Իսրայելի հետ:
Ձայների մոտ 70 տոկոսի հաշվարկով Նեթանյահուի պահպանողական Լիկուդը կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...