Զախարովան մեկնաբանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հեռանկարները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հեռանկարները։
Պատասխանելով թուրքական Anadolu գործակալության հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում «Զանգեզուրի միջանցքի կազմակերպման» ջանքերը, Զախարովան նշել է. «Դե, մենք օգտագործում ենք երթուղի տերմինը»։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում կայացած գագաթնաժողովում ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Ըստ էության, ինչպես որ սահմանվել էր երեք երկրների ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...