Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Թշնամին Հայաստան-Իրան միջպետական մայրուղուց 4,4 կմ-ի վրա է. ՊՆ-ն չի մեկնաբանում՝ հղում անելով պետական գաղտնիքին (լուսանկար)

Հետքը գրում է․ Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով թշնամին հայտնվել է Հայաստանն Իրանին կապող միջպետական մայրուղուց 4,4 կմ հեռավորության վրա: Երեւան-Մեղրի ավտոճանապարհն այժմ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ եւ անմիջական դիտարկման ներքո է, սակայն ՀՀ ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է այս փաստը՝ այն համարելով ՀՀ պետական գաղտնիք: Երբվանի՞ց թշնամու տեղադիրքը (լոկացիան) ՀՀ սուվերեն տարածքում դարձավ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, ի՞նչ հիմնավորմամբ: Տպավորություն է, որ ցավոտ իրողությունները հանրությունից թաքցնելու նպատակով ՊՆ որոշ պաշտոնյաներ պատրաստ են անգամ հատել տրամաբանության ու երեւակայության բոլոր եզրագծերը:

Սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո հայկական կողմը տարածքային շոշափելի կորուստներ է ունեցել: Շոշափելի հատկապես այն պատճառով, որ թշնամին գրավել է ռազմավարական նշանակության բարձունքներ, սակայն դրանով չի բավարարվել եւ բարձունքների լանջերով խորացել է ՀՀ սուվերեն տարածքի խորքը այնքան, որքան կարողացել է: Մասնավորապես, Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանցիները 2,9 կմ առաջ են եկել դեպի Երեւան-Մեղրի (Մ-2) մայրուղի, ու հիմա նրանց առաջապահ մարտական դիրքից մինչեւ միջպետական ճանապարհ հեռավորությունն ուղիղ գծով նվազագույնը 4,4 կմ է: Սա նշանակում է, որ ադրբեջանցիները Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցությունը կտրելուց չնչին հեռավորության վրա են:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ, մասնավորապես, նրա կուսակից, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խուսափում են պատասխանել հարցին, թե կոնկրետ ինչ տարածքային կորուստներ է ունեցել Հայաստանը թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո, մասնավորապես՝ 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով:
ՊՆ-ն խուսափում է հայկական կողմի կորուստների մասին կոնկրետ տվյալներ հայտնելուց
ՊՆ-ն չէր պատասխանել մեր հարցին առ այն, թե արդյոք թշնամին կարողացել է գրավել Մեծ Իշխանասար գագաթը (3550 մ), որը մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:

Այս եւ նմանատիպ հարցերի ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տվել էր ոչինչ չասող պատասխան (նման պատասխանները հատուկ են այս նախարարությանը): Ակտիվ ռազմական գործողություններից 8 օր անց ՊՆ ներկայացուցիչն ասել էր. «Ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:

Միամիտ պետք էր լինել՝ հավատալու, որ ՊՆ-ն «համապատասխան տեղեկությունների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:

Հաշվի առնելով Իշխանասարի հատվածում Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու գլխին կախված վտանգը՝ «Հետքն» արբանյակային պատկերների միջոցով ստուգել է, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել առաջնագծում այս ուղղությամբ: Փոփոխությունները, շատ մեղմ ասած, մտահոգիչ են:

Այս տարվա հուլիսին գրել էինք, որ ադրբեջանցիները 2021 թ. ագրեսիայի հետեւանքով միայն Սեւ լճի հատվածում օկուպացրել են 12,8 քկմ տարածք: Սա թշնամու առաջապահ դիրքերի ու խորհրդային տարիներին ֆիքսված հայ-ադրբեջանական սահմանի միջեւ ընկած հատվածն է:

Թշնամին Սեւ լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ եւ 13 քկմ տարածք
Բայց 12,8 քկմ-ն միայն Սեւ լճի ուղղությունն է, քանզի Սյունիքի հյուսիսում ադրբեջանցիները 2021-ի մայիսին ու նոյեմբերին առաջացել էին նաեւ Ծիծեռնաքար-Իշխանասար ուղղությամբ:

2021-ին թշնամին ՀՀ տարածքից օկուպացրել է նվազագույնը 50 քկմ տարածք
Ինչպես ասվեց, մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան Մեծ Իշխանասար գագաթը գտնվում էր հայկական վերահսկողության տակ, իսկ Փոքր Իշխանասարը՝ թշնամու: Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանցիները կարողացել են վերահսկողություն սահմանել Իշխանասար լեռնազանգվածի նկատմամբ՝ առաջանալով հյուսիսից դեպի հարավ: «Bellingcat»-ի հետաքննական թիմը պարզել է, որ հայ ռազմագերիների գնդակահարության մեծ աղմուկ հանած տեսանյութն արվել է հենց Փոքր ու Մեծ Իշխանասարերի միջեւ գտնվող նախկին հայկական դիրքերից մեկում:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում կազմակերպված ասուլիսում լրագրողներին ու մեր երկրում հավատարմագրված դեսպաններին հայտնեց, որ թշնամին ՀՀ սուվերեն տարածք է մխրճվել մինչեւ 7,5 կմ խորությամբ Ջերմուկի ուղղությամբ, 1-1,5 կմ խորությամբ՝ Վերին Շորժայի ու Ներքին Հանդի ուղղությամբ, 0,5 կմ՝ Իշխանասարի ուղղությամբ: Բայց արբանյակային պատկերները հուշում են, որ արդեն սեպտեմբերի վերջին թշնամին գտնվում էր հայ-ադրբեջանական սահմանից 2,9 կմ ճանապարհ խորության վրա՝ ընդհուպ մոտեցած Երեւան-Մեղրի մայրուղուն:

Միջդիրքային ճանապարհների կառուցումը լավագույն ցուցիչներից է, որոնցով կարելի է ստուգել, թե ուր է հասել թշնամին: Որպես գործիք կիրառում ենք եվրոպական «Sentinel-2» արբանյակի լուսանկարները, որոնք արվում են ոչ ամեն օր, բայց բավական հաճախ:

Սեպտեմբերի 10-ին արված արբանյակային լուսանկարում կապույտով տեսնում ենք ադրբեջանական դիրքերը մինչեւ նրանց հարձակումը: Կապույտ կետը Սեւ լճից արեւմուտք գտնվող Փոքր Իշխանասար գագաթն է (3451 մ), որտեղ թշնամին մարտական հենակետ էր դրել վաղուց: Կարմիր սլաքներով ցուցադրված են հայկական դիրքերը մինչեւ սեպտեմբերի 13-ը: Կարմիր կետը Մեծ Իշխանասար գագաթն է (3550 մ):

Սեպտեմբերի 18-ին արված լուսանկարում տեսնում ենք թշնամու առաջխաղացումը գրավված հայկական դիրքերի ուղղությամբ: Վերեւի կապույտ սլաքները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները ճանապարհ են հարթել իրենց դիրքերից դեպի նախկին հայկական դիրքեր, եւ քանի որ մեր դիրքերն էլ միմյանց կապված էին միջդիրքային ճանապարհներով, այդ ամբողջ ցանցն անցել է թշնամու վերահսկողության տակ:

Դեղին սլաքը ցույց է տալիս այն դիրքը, որտեղ ադրբեջանցիները ռազմական հանցագործություն են գործել՝ գնդակահարելով հայ ռազմագերիներին: Ներքեւի կապույտ սլաքն էլ ցույց է տալիս ադրբեջանցիների կողմից Իշխանասար լեռնազանգվածի հարավային լանջի վրայով նոր-նոր հարթվող ճանապարհը:

Սեպտեմբերի 23-ի լուսանկարում երեւում է, որ թշնամին հյուսիսում եւս մեկ ճանապարհ է հարթել դեպի Իշխանասարի կողմ, իսկ լեռնազանգվածի հարավային լանջին շարունակել է առաջխաղացումն ու դիրք է տեղադրել (տես ամենաներքեւի կապույտ սլաքը):

Սեպտեմբերի 28-ի լուսանկարում երեւում է թշնամու հարթած ճանապարհը Իշխանասարի հարավային լանջի երկայնքով: Այս ուղղությամբ ադրբեջանցիները հայ-ադրբեջանական խորհրդային սահմաններից առաջ են եկել 2,9 կմ եւ նոր հենակետ տեղադրել մոտավորապես 3200 մ բարձրության վրա:

Հոկտեմբերի 3-ի արբանյակային լուսանկարում նկատելի է, որ Փոքր Իշխանասար գագաթի կողմից դեպի հարավ՝ գրավված հայկական դիրքեր, նոր ճանապարհ է հարթվում (տես կապույտ սլաքները լուսանկարի վերեւում), այսինքն՝ թշնամին Իշխանասար լեռնազանգվածի վրա սկսել է հագեցնել միջդիրքային ճանապարհային ցանցը: Ընդ որում՝ այդ աշխատանքներն ադրբեջանցիները սկսել էին դեռ սեպտեմբերի կեսերին՝ հայկական դիրքերը գրավելուց հետո:

Ամսի 3-ի լուսանկարում կարմիր սլաքով ցուցադրված է հայկական դիրքը, որը տեղակայված է 3140 մ բարձրության վրա:

Հոկտեմբերի 8-ի արբանյակային պատկերը ցույց է տալիս, որ ադրբեջանցիներն ավարտել են Փոքր Իշխանասարից դեպի հարավ տանող միջդիրքային ճանապարհի կառուցումը (տես կապույտ սլաքները նկարի վերեւում), ինչով, փաստորեն, Սեւ լճի հյուսիսային մասից ուղի է բացվել դեպի Մեծ Իշխանասար:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին 3 հարց էինք տվել:

Արբանյակային պատկերներից ստացված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայից հետո թշնամին մարտական հենակետ է տեղադրել Իշխանասարի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանից 2,9 կմ խորության վրա՝ ՀՀ սուվերեն հատվածում։ Կոորդինատները՝ 39.555165293694024, 46.19076784620129: Խնդրում եմ հաստատել կամ համապատասխան փաստարկներով հերքել այս ինֆորմացիան։
Սեպտեմբերի 16-ին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ջերմուկում կայացած ասուլիսում հայտարարել է, որ թշնամին Իշխանասարի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածք է մխրճվել 0,5 կմ խորությամբ, սակայն ներկա արբանյակային պատկերներն այլ բան են հուշում։ Ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ թշնամին խորացել է 2,9 կմ։
Հաստատու՞մ եք, որ Մեծ Իշխանասար գագաթը սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետեւանքով անցել է թշնամու վերահսկողությանը։
Ինչպես վերեւում նշեցինք, ռազմական գործողություններից 8 օր անց՝ սեպտեմբերի 22-ին, ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանն ասել էր, թե «ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»: ՊՆ ներկայացուցչի նման արձագանքը մենք գնահատել էինք որպես հարցերին կոնկրետ պատասխանելուց խուսանավելու փորձ: Վերը նշված 3 հարցերին իր տված պատասխանով Համլետ Բատիկյանը ոչ միայն հաստատել է, որ չենք սխալվել, այլեւ, խոստովանենք, զարմացրել է մեղմ ասած անտրամաբանական արձագանքով:

Այսպես՝ ՊՆ գլխավոր քարտուղարը մերժել է պատասխանել մեր հարցերին՝ որպես հիմք նշելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետն ու կառավարության 1998 թ. թիվ 173 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի պահանջները:

Օրենքի նշված դրույթն այն մասին է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է դրա տրամադրումը, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք: Բատիկյանը սրանցից նկատի է ունեցել պետական գաղտնիքը, քանի որ մյուս հիմնավորումը՝ կառավարության 1998 թ. որոշումը, ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին է: Իսկ մատնանշված դրույթը՝ ցանկի 2-րդ կետը, «զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկություններին» է վերաբերում:

Շեշտենք՝ մենք նախարար Պապիկյանին չենք հարցրել ՀՀ զինուժի ծավալման մասին՝ անշուշտ, գիտակցելով, որ դա ռազմական գաղտնիք է: Խոսքն այն մասին է, թե արդյոք ՊՆ-ն հաստատում է, որ թշնամին ռազմական ագրեսիայի ժամանակ գրավել է Մեծ Իշխանասար գագաթը, ապա առաջացել ու մարտական դիրք դրել կոնկրետ կոորդինատներում՝ ՀՀ սուվերեն տարածքում:

Հարց Սուրեն Պապիկյանին եւ Համլետ Բատիկյանին (վերջինս, ըստ պաշտոնական կենսագրության, բանակում չի ծառայել). այդ երբվանի՞ց է թշնամու տեղակայման (այն էլ՝ ՀՀ սուվերեն տարածքում) մասին ինֆորմացիան ՀՀ ռազմական (պետական) գաղտնիք համարվում, ի՞նչ հիմնավորմամբ:

Բատիկյանի մեջբերած ցանկը 1998 թ. կառավարությունը սահմանել է, քանի որ այդպես պահանջում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը, իսկ օրենքը հստակ նշում է, թե ինչ է պետական գաղտնիքը: Այսպես՝ «պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար»:

Փաստորեն, ըստ Համլետ Բատիկյանի, ինֆորմացիան, որ ադրբեջանցիները տեղակայվել են ՀՀ սահմաններից մոտ 3 կմ խորության վրա, ՀՀ պետական գաղտնիք է եւ պաշտպանվում է պետության կողմից, իսկ դրա տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար: Պատկերացրի՞ք աբսուրդի աստիճանը: Եթե ՊՆ գլխավոր քարտուղարի տրամաբանությանը հետեւենք, ապա ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, երբ սեպտեմբերին Ջերմուկում լրագրողներին ցույց էր տալիս քաղաքից ոչ հեռու ադրբեջանցիների տեղակայման վայրը ու նշում, թե նրանք շրջափակված են ու զրկված կենսունակությունից, ՀՀ պետական գաղտնիք էր բացահայտում:

Փաստն այն է, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած ՊՆ-ն եւ, մասնավորապես, նրա օրոք ՏԿԵՆ-ի գլխավոր քարտուղար, ապա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար դարձած, իսկ հետո Պապիկյանի հետեւից ՊՆ տեղափոխված Համլետ Բատիկյանը, փորձելով հանրությունից եւ լրագրողներից թաքցնել այն իրողությունները, որոնք պարբերաբար արձանագրվում են հայ-ադրբեջանական շփման գծում ի վնաս մեզ, ընտրել են հարցումներին չպատասխանելու կամ լղոզված արձագանքելու տարբերակը՝ մոռանալով, որ այսօրվա տեխնոլոգիաներն իմաստազրկում ու երբեմն նույնիսկ ծիծաղելի են դարձնում պաշտոնյաների՝ լուռ ու կույր ձեւանալու մարտավարությունը լրագրողների ու հանրության հետ շփումներում: